Thursday, September 8, 2011

Ահմադինեժադը Բաշար ալ-Ասադին կոչ է արել բանակցել ընդդիմադիրների հետ

Panorama.am. 8-9-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին դադարեցնել բողոքի ցույցերի դաժան ճնշումները և ընդդիմության հետ նստել բանակցային սեղանի շուրջ: «Ասոշիեյթիդ Պրես» գործակալության հաղորդմամբ, Ահմադինեժադն այս մասին ասել է պորտուգալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:
Նախագահի խոսքերով, «ռազմական լուծումը երբեք ճիշտ չի լինում», այդ իսկ պատճառով կողմերը պետք է «խնդիրները լուծեն երկխոսության միջոցով»: Ահմադինեժադը բազմակողմանի աջակցության պատրաստակամություն է հայտնել Սիրիայի իշխանություններին, եթե վերջիններս կանգնեն բարեփոխումների ճանապարհին:
Իրանի նախագահը համոզմունք է հայտնել, որ բոլոր կառավարությունները, այդ թվում սիրիականը պետք է ընդունի սեփական ժողովրդի «ազատության, արդարության և հարգանքի իրավունքը», այնուհետև, մեջբերելով Լիբիայի օրինակը, զգուշացրել է այլ երկրներին Սիրիայի ներքին գործերին չմիջամտել:

No comments: