News.am. 27-9-2011- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում առկա հակասությունները մոտ օրերս վերսկսվելու են նոր թափով ու լուրջ հետեւանքներ են ունենալու, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրները: Աղբյուրի խոսքով, քննարկվում է մի շարք բարձրաստիճան զինվորականների հեռացման հարցը:
Արդեն երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում բանակում նախարար Սաֆար Աբիեւի եւ Գլխավոր շտաբի պետ Սադիգովի միջեւ ընթացող լուրջ մրցակցության մասին: «Զինվորական աղբյուրները հայտնում են, որ ներկայումս Աբիեւի եւ Սադիգովի մոտ կանգնած զինվորականները ուղիներ են փնտրում իրենց դիրքերն ամրապնդելու համար: Սակայն եթե պետության ղեկավարը երկու գեներալների հարցով խիստ որոշում ընդունի, ապա նրանք վատ վիճակում կհայտնվեն: Հնարավոր է, որ երկրում զանգվածային ստուգումներ, հետաքննություններ եւ ձերբակալություններ սկսվեն: Ամենայն հավանականությամբ, Աբիեւին հեռացնելուց հետո, ՊՆ ղեկավար պաշտոնը կզբաղեցնի քաղաքացիական անձ, սակայն հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են»,-եզափակում է «Պոլիգոնը»:
Նշենք, որ դեպքերի նման զարգացումները միանգամայն կանխատեսելի են, եթե հաշվի առնենք Սաֆար Աբիեւի դեմ վերջին հրապարակումները, մասնավորապես Ադրբեջանի Ռազմական ակադեմիայի ուսանողների` «Ենի Մուսավաթ» թերթի խմբագրությանն ուղղված նամակները: Վերջին նամակում նրանք մասնավորապես նշել էին. «Եթե ուսումնասիրեք Գլխավոր ռազմական ակադեմիայի եւ Գլխավոր ռազմական դպրոցի այս տարի ընդունվածների էթնիկ կազմը, ապա կսկեք խղճալ Ադրբեջանի թուրքերին: Մասնագետների 70 տոկոսը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Դա Սաֆար Աբիեւի «իմաստուն», «հեռատես» շովինիստական քաղաքականության դրսեւորումներից է: Ռազմական ուսումնական կառույցներում գործունեություն ծավալած էթնիկ փոքրամասնությունները մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականության ապագայի համար»:

No comments:
Post a Comment