Tuesday, September 27, 2011

Էրդողան. «Թուրքիան ոչ ոքի թույլ չի տա հարձակվել Իրանի վրա»

7Or.am. 26-9-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հարցազրույց է տվել «CNN» հեռուստաընկերությանը։ Պատասխանելով հարցերին՝ Էրդողանն ասել է, որ թուրք–իսրայելական հարաբերություններում բեկումնային պահը հասել է Իսրայելի ստեղծած խնդիրների պատճառով։
Անդրադառնալով Գազայի հատված հումանիտար օգնութուն տեղափոխող «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպին՝ Էդողանն ասել է.
–Դա գործողություն է, որն անընդունելի է միջազգային ջրերում։ Մենք պահանջել ենք, որ նրանք ներողություն խնդրեն և ապաշրջափակեն Գազան։ Եթե մեր պահանջները չկատարվեն, ապա Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները երբեք չեն կարգավորվի, և այս պայմաններում Իսրայելը տարածաշրջանում մնում է լիակատար մենակության մեջ։
Հարցին՝ կարո՞ղ է արդյոք Սիրիայի իշխանությունը պահպանել իր դիրքերը, Էրդողանն ասել է.
–Չի կարելի գնալ իշխանության բռնությունների ճանապարհով՝ ժողովրդի կամքին հակառակ։ Գործընթացը կարող է ձգձգվել, սակայն եթե Սիրիայի ժողովուրդը որոշում կայացնի, վաղ թե ուշ այն կիրականացվի։
Թուրք–իրանական հարաբերությունների վերաբերյալ Էրդողանն ասել է.
–Մենք թույլ չենք տա հարձակվել Իրանի և թուրքական հողերի վրա, եթե նրանց կողմից Թուրքիայի վրա հարձակում չլինի։ Բացի այդ, ինչո՞ւ այն երկրները, որոնք արգելում են Իրանին ատոմային զենք արտադրել, Իսրայելին չեն զրկում այն ունենալու իրավունքից։

No comments: