Monday, September 5, 2011

ԵՄ-ի նորանշանակ հանձնակատարը սկսել է իր այցելությունը Հարավային Կովկաս

HayNews.am. 5-9-2011- Եվրամիության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով նորանշանակ հանձնակատար Ֆիլիպ Լեֆորտը սկսել է տարածաշրջանային այցը: Ըստ Regnum գործակալության՝ Լեֆորտն արդեն ժամանել է Ադրբեջան:
Բաքվի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը նա նշել է, որ Եվրամիությունն այս տարածաշրջանում մեծ անելիքներ ունի. «Հարավային Կովկասը հետաքրքրություն է ներկայացնում ԵՄ-ի համար, այնպես որ իմ նշանակումից հետո ես ցանկություն հայտնեցի այցելել այդ երեք երկրների մայրաքաղաքներ»:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Ֆիլիպ Լեֆորտը հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև խորհրդարանի խոսնակի հետ, ինչից հետո մեկնելու է Թբիլիսի, այնուհետև՝ Երևան:
ԵՄ հանձնակատարը նշել է, որ իր այցի շրջանակներում ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու են տարածաշրջանում առկա հակամարտությունները:
Հավելենք, որ Երևանում Լեֆորտը հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և պաշտոնատար այլ անձանց:


No comments: