Wednesday, September 21, 2011

Միջադեպ Հանրապետության հրապարակում` բանակում զոհվածների ծնողների եւ ոստիկանների միջեւ

Tert.am. 21-9-2011- Հանրապետության հրապարակում այսօր` սեպտեմբերի 21-ի առավոտյան, ժամը 10-ի սահմաններում միջադեպ է եղել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների եւ ոստիկանների միջեւ: Ինչպես NEWS.am-ին հայտնեց լրագրող Ծովինար Նազարյանը, իրենք մի քանի հոգով մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանից փորձել են շարժվել հրապարակի ուղղությամբ, սակայն իրենց կանգնեցրել են քաղաքացիական հագուստով մի քանի անձինք:
Անձանցից մեկը, ով ներկայացել է որպես ազգային անվտանգության ծառայության աշխատակից Ռաֆիկ, բավական կոպիտ քաշել է կանանցից մեկի թեւից, եւ Ծովինար Նազարյանը նկարել է բռնության պահը: Զոհերի հարազատները պահել են զինվորների նկարներով պաստառները, երբ նրանց են մոտեցել մի քանի կարմիրբերետավորներ: Նրանցից մեկը քաշել է Ծովինար Նազարյանի պայուսակը եւ տարել լուսանկարչական սարքը: Այն վերադարձրել են միայն 20 րոպե անց` մինչ այդ ջնջելով բոլոր կադրերը: Միջադեպից հետո ոստիկանները թույլատրել են զոհված զինվորների հազարատներին մոտենալ Հանրապետության հրապարակին` պայմանով, որ նրանք չպահեն պաստառները:

No comments: