Thursday, September 29, 2011

Բուլղարիայում էշը դարձել է քաղաքապետի թեկնածու

7Or.am. 28-9-2011- Բուլղարիայում Վառնայի քաղաքապետի ընտրություններում «Նոր Բուլղարիա միություն» կուսակցությունը որպես իր պաշտոնական թեկնածու՝ էշ է առաջադրել։ Մարկո անունով էշը կներկայացնի այդ կուսակցությունը հոկտեմբերի 23-ին կայանալիք քաղաքային ընտրություններում։ Այս մասին գրում է բրիտանական «Մետրո»–ն։
«Նոր Բուլղարիա միություն»–ը նման որոշում է կայացրել՝ համարելով, որ Վառնայի գործող քաղաքապետը լավ չի կատարում իր պարտականությունները։ Կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Անգել Դյանկովը նշել է.
–Ի տարբերություն այլ թեկնածուների՝ էշն ունի ուժեղ բնավորություն, չի գողանում, չի խաբում ու աշխատում է։

No comments: