Saturday, September 10, 2011

Տեր-Պետրոսյանի ելույթն անցյալին նվիրված դասախոսություն էր. «Ժառանգություն»Քաղաքականություն

«Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթն ինձ հիշեցրեց դասախոսություն անցյալի մասին»,-ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Տպավորությունն այն էր, թե Տեր-Պետրոսյանը կանգ է առել 2008-ի մեջ և մնացել այդ ժամանակաշրջանում»,-ասել է բանախոսը:
Սաֆարյանի խոսքերով` ՀԱԿ առաջնորդի վերլուծությունները «Վիլիկիքսի» մասին խիստ մասնակի էին:
Պատգամավորն ընդգծել է. «Չեմ կարծում, որ «Վիկիլիքսի» մերկացումներից հետո ՀԱԿ առաջնորդը կգնա նոր սրացումների: Նրա երեկվա ելույթից հասկացա, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս չի ցանկանում շարունակել այն գիծը, որով սկսել էր` թուլացնել Սերժ Սարգսյանի դիրքերը, և այս դեպքում պատահական չէ, որ նրա ելույթը անցյալին էր վերաբերում»:

No comments: