Wednesday, September 28, 2011

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն աջակցում է հայերին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Panorama.am. 28-9-2011- Գալիք տարի Ֆրանսիայում անցկացվելիք նախագահական ընտրությունների ամենահեղինակավոր թեկնածուներից մեկը` սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդը, խոստացել է աջակցել հայերին` 1915թ հայերի ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը սենատի օրակարգում ներառելու հարցում:
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի` ֆրանսահայ սոցիալիստների համակրանքը վայելող Հոլանդն այս մասին հայտնել է ֆրանսիական Ալֆորթվիլ քաղաքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նա մասնավորապես ասել է, որ սենատում մեծամասնություն կազմող սոցիալիստ սենատորներից կպահանջի կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը:

No comments: