Thursday, September 8, 2011

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան մեղադրել են Իրանին` ՄԱԿ-ի բանաձեւերը խախտելու մեջ

News.am. 8-9-2011- 4 պետություններ մեղադրել են Իրանին` այդ երկրի դեմ ուղղված ՄԱԿ-ի պատժամիջոցները խախտելու մեջ:
Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռայսը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հանձնաժողովին են ներկայացրել տվյալներ, ըստ որոնց Իրանը չի պահպանել արգելքները` բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաների օգտագործմամբ փորձարկումների եւ զենքի մատակարարումների մասով:
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մարկ Լուալա Գրանտի խոսքով, խախտումը տեղի է ունեցել, երբ Իրանը հունիսին իրականացրել է «Ռասադ-1» արբանյակի բացթողումը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

No comments: