Thursday, September 8, 2011

ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում իր դեսպանի սկանդալային հայտարարությունը

Tert.am. 8-9-2011- Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի՝ «Ցեղասպանություն եզրույթն ինձ անհանգստացնում է։ Հայ–թուրքական սահմանի բացման և թուրքերի հետ երկխոսության ծավալման համար անհրաժեշտ է գտնել մեկ այլ բառ» արտահայտությունը, որը ֆրանսիական հեռուստաընկերության եթերում ասել է շանսոնյեն, արտգործնախարարության մակարդակով դեռ չի մեկնաբանվում։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան նշեց Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը։
Նա նշեց, որ տեղյակ է մամուլի հրապարակումներին, ինչպես նաև հասարակական արձագանքին http://www.tert.am/am/news/2011/09/08/aznavour/, սակայն հրապարակման ենթակա պաշտոնական պատասխան դեռ չկա։

No comments: