Tuesday, September 6, 2011

«Անադոլու». Իսրայելի սահմանապահներ ծաղրել են թուրք զբոսաշրջիկներին

Panorama.am. 5-9-2011- Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի օդանավակայանում, մի շարք թուրք զբոսաշրջիկները արժանացել են վիրավորական վերաբերմունքի: Այս մասին հազորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, թուրք զբոսաշրջիկները ենթարկվել են վիրավորանքների ու ծաղրանքների:
Թուրք զբոսաշրջիկի խոսքերով, իրեն առանձնացրել են իր ընկերներից և ստիպել սպասել: Այնուհետև ստիպել են տրամադրել որոշ տեղեկություններ էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսի համարներ, ամուսնական կարգավիճակ, երեխաների թիվը և այլն: Հետո տարել հատուկ սենյակ, որտեղ ստիպել են հանել շորերը, բայց նա հրաժարվել է:
Աղբյուրի փոխանցմամբ նման վերաբերմունքի են արժանացել նաև կանայք:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այդ գործողությունները որակել որպես ռազմական հանցագործություն: Նա հայտարարել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև, հնարավոր չէ հարաբերությունների բարելավում, քանի դեռ իսրայելական կողմը չի կատարել Թուրքիայի պահանջները:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական կողմը չի պատրաստվում ներողություն խնդրել իրենց գործողությունների համար:

No comments: