Tuesday, September 6, 2011

Իրաքում գտնվող ամերիկյան ուժերը գործողություններ կսկսեն PKK-ի դեմ

Tert.am. 5-9-2011- Իրաքում գտնվող ամերիկյան զինվորական հրամանատարությունը թուրքական կողմի երկարամյա պահանջներից հետո որոշել է գործողություններ իրականացնել Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավարությունում գտնվող Քանդիլ լեռան վրա թաքնվող PKK-ի զինյալների դեմ։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Իրաքում ամերիկյան ուժերի մամուլի խոսնակը հայտարարել է թե ամերիկյան ուժերը սկսելու են իրենց գործողությունները Իրաքի հյուսիսային հատվածում, որը դեռեւս հսկողությունից դուրս է մնացել։
Թուրքական կողմը սա կարեւոր նախաձեռնություն է համարում, քանի որ 2003-ից սկսած, ինչ ամերիկյան զինուժը գտնվում է Իրաքում, PKK-ի զինյալները թաքնվում են Հյուսիսային Իրաքի Քանդիլ լեռան վրա եւ հարձակումներ իրականացնում Թուրքիայի զինված ուժերի եւ ոստիկանության դեմ։

No comments: