Tuesday, September 27, 2011

Իսրայելը ցայժմ օգտվում է Հոլոքոստից՝ որպես զոհ ներկայանալու և Գերմանիայից գումարներ շորթելու համար. Էրդողան

Bnaban.am. 26-9-2011- Իսրայելական Zman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանն ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին.
«Իսրայելը դաժան երկիր է, որն անխղճորեն սպանել է հարյուրհազարավոր պաղեստինցիների, մինչդեռ Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռները հանգեցրել են հաշված իսրայելցիների մահվան։ Իսրայելն ունի զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ) և միջուկային զենք։ Իսկ ի՞նչ ունեն պաղեստինցիները։
Իսրայելն օգտագործում է հրեական աղետը (Հոլոքոստ)՝ իրեն որպես զոհ ներկայացնելու և ցայժմ Գերմանիայից գումարներ շորթելու համար: Եթե Իսրայելը չկատարի թուրքական պահանջները, ապա Թուրքիան չի կարգավորի նրա հետ իր հարաբերությունները։ Այսուհետ Գազայի հատված ուղևորվող նավերին կուղեկցեն մեր ռազմանավերը, քանի որ այլևս անհնար է Իսրայելին վստահելը»։

No comments: