Monday, September 26, 2011

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքցիության իրավունքի պաշտպանության կոմիտեն» խնդրանքով դիմեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների համահայկական 4-րդ համաժողովի մասնակից Շվեդիայի թագավորական համալսարանի պրոֆեսոր պարոն Արամայիս Միրզախանյանին նախաձեռնել ստորագրահավաք համաժողովի մասնակիցներից Ժիրայր Սեֆիլյանին և Սարգիս Հացպանյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար։ ՀՀ նխագահին ուղղված նամակ խնդրանքը համաժողովի մասնակից 58 սփյուռքահայերի ստորագրությամբ «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքցիության իրավունքի պաշտպանության կոմիտե»-ի համակարգող Աղավնի Սահակայանը այսօր սեպտեմբերի 23-ին հանձնեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկների, դիմումների ու բողոքների բաժին։
«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքցիության իրավունքի պաշտպանության կոմիտե»
Երևան

No comments: