Tert.am. 26-9-2011- Իրանի իշխանությունները շարունակում են քննադատել Անկարային Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ–ի ռադիոտեղորոշման կայան (ՌՏԿ) տեղեկայելու վերաբերյալ կայացրած որոշման համար։
Tehran Times պարբերականին տված հարցազրույցում Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի անդամ Մուհամեդ Կովսարին Անկարային մեղադրել է «երկակի ստանդարտներ» կիրառելու մեջ։
«Թուրքիան ռազմավարական մեծ սխալ է գործում։ Դա (ՌՏԿ–ի տեղակայումը,– Tert.am) ուղղված է ՆԱՏՕ և ԱՄՆ–ի շահերին։ Հակառակ այն բանին, որ թուրք պաշտոնյաները «Ազատության տորմիղի» պատճառով պահանջում էին խստագույնս դատապարտել Իսրայելին, հիմա թույլատրել են Թուրքիայի տարածքում տեղակայել ՌՏԿ, որի նպատակն է պաշտպանել Իսրայելը»,– ասել է Կովսարին՝ ավելացնելով. «Իրանը չի լռելու. Թուրքիան անտեսում է Իրանի արտաքին քաղաքականությունը»։

No comments:
Post a Comment