News.am. 27-9-2011- Ռուսաստանը մտադիր է ձեռնարկել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի թույլ չտա Կովկասում ուժային սցենարի կիրառում եւ բռնության ծավալում: Այս մասին Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ցանկացած երկրի կողմից հակաիրավական ուժ կիրառելու դեպքում, Ռուսաստանը պատրաստ է կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- ընդգծել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մոսկվան կշարունակի աջակցել կողմերին` խաղաղության հասնելու գործում:
«Մենք կշարունակենք լրացուցիչ հնարավորություններ առաջարկել` խաղաղ կարգավորման հասնելու համար, որոնք ի հայտ են եկել Ռուսաստանի ջանքերի ու միջնորդության արդյունքում: Մենք կշարունակենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մեր գործընկերներ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ առաջ մղել հակամարտության կարգավորումը»,- ընդգծել է նա:

No comments:
Post a Comment