Monday, September 12, 2011

Իրանի ԱԳՆ. Ռուսաստանն օգնության եկավ, երբ մնացած բոլորը հրաժարվում էին դա անել

Panorama.am. 12-9-2011- Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բուշերյան ԱԷԿ-ի վերազինման ժամանակ Ռուսաստանն օգնության եկավ Իրանին, երբ մնացած բոլորը հրաժարվում էին դա անել: Այս մասին հայտնում է «Իրան նյուզ» լրատվական գործակալությունը:
«Ես ուրախ եմ, որ մենք վաղը ականատես կլինենք Բուշերյան ատոմային էլեկտրակայանի մեկնարկին, ինչին ուշի ուշով հետևում է ամբողջ աշխարհը: Ռուսաստանն ԱԷԿ-ի վերազինման գործում Իրանին օգնության եկավ այն ժամանակ, երբ արևմտյան երկրները, ում մենք դիմել էինք, հրաժարվեցին աջակցել մեզ շինարարությունն ավարտելու գործում»,- ընդգծել է Սելուհին:
Նրա խոսքերով, Իրանում այս օրվան սպասել են 35 տարի: Շինարարության մեջ Ռուսաստանի օգնությունը «չի կարող մոռացվել և չի մոռացի», ասել է նախարարը:



No comments: