Monday, September 26, 2011

Էրդողան. Վաղ թե ուշ Ասադի ռեժիմը կտապալվի

PanARMENIAN.Net - 26 սեպտեմբերի 2011 - Վաղ թե ուշ Բաշար Ասադի ռեժիմը կտապալվի: Այդ մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ZMAN-ը: Ըստ Էրդողանի, դաժանության հաշվին չի կարելի պահպանել իշխանությունը: «Գործընթացները Սիրիայում կարող են ձգձգվել, սակայն վաղ թե ուշ Սիրիայի ժողովուրդը կհասնի ուզածին: Այդպես եղավ Եգիպտոսում ու Թունիսում, այդպես եղավ Լիբիայում: Ժողովուրդը ցանկանում է ազատ լինել»,-ասել է նա:
Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Այդ զոհերի պատասխանատվությունը ընդդիմությունը դնում է կառավարական զորքերի վրա, որոնք, իբր, կրակ են բացում ցուցարարների վրա: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ասադի հրաժարականը, այլ մահապատիժը:

No comments: