Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը (ATCP) ստեղծվել է Հայաստանի և Թուրքիայի մշակութային և կինոասպարեզի կազմակերպությունների միջև ամրագրված համագործակցությունից` նպատակ ունենալով ստեղծելու ընդհանուր ցանց, որի միջոցով երկու երկրների կինոգործիչները հնարավորություն կստանան միասին համագործակցել և ֆիլմեր արտադրել:
Ամեն ինչ սկսվեց ֆիլմերից: 2005 թ.–ից, Թուրքիայում արտադրված ավելի քան 40 ֆիլմ ցուցադրվել է Ոսկե ծիրան Երևանյան միջազգային կինոփառատոնում: Առավել ճանաչված ֆիլմերից են` Յեսիմ Ուստաօղլու Ամպերին Սպասելիս, Հուսեին Կարաբեյի Իմ Մարլոն և Բրանդոն, Սեմիհ Կապլանօղլու Մեղր-ը և այլն: Այդ ընթացքում Թուրքիայից մի շարք կինոարտադրողներ և ռեժիսորներ են այցելել Հայաստան` որպես փառատոնի պատվավոր հյուրեր և ժյուրիի անդամներ: Վերջիններս մասնակցել են կինոմրցույթներում, Ռեժիսորներ առանց սահմանների տարածաշրջանային ֆորումում (ՌԱՍ), Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնում: Փոխգործակցության սկզբունքներից ելնելով, մի քանի հայկական ֆիլմեր ցուցադրվել են Թուրքիայի տարբեր համալսարաններում, մշակութային կենտրոններում և կինոփառատոններում, մասնավորապես` Ստամբուլի միջազգային կինոփառատոնում, Անթալիայի Ոսկե Նարինջ միջազգային կինոփառատոնում և այլն:
2008թ. Anadolu Kultur (Թուրքիա): Հարկ է նշել, որ 2008թ.-ից սկսած Anadolu Kultur կազմակերպությունը համագործակցում է հայ արվեստագետների և ՀՀ-ի ոչ պետական կազմակերպությունների հետ: Կազմակերպվում են սեմինարներ, երկկողմ քննարկումներ: Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի հետ համատեղ հիմնվել է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը: Բացի այդ, իրականացվում են համատեղ պատմական հիշողությունների վավերագրման նախագծեր, ակադեմիական ծրագրեր: Ոսկե Ծիրան երևանյան միջազգային կինոփառատոնի հետ համատեղ նախաձեռվում են ոչ պաշտոնական ծրագրեր` կինոսեմինարներ կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև անցկացվում են երկկողմ փոխանակման այցեր Հայաստանի և Թուրքիայի կինոգործիչների միջև:
Հիմնվելով այս նախնական հաջողությունների վրա, Anadolu Kultur և Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը 2009 թ. ապրիլին 28-րդ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի Հանդիպումներ կամրջի վրա ծրագրի շրջանակներում հիմնեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը` նպատակ հետապնդելով աջակցել Հայաստանի և Թուրքիայի կինոգործիչների համատեղ ֆիլմերի ծրագրերին, սեմինարներին: Կինոպլատֆորմը ծառայեց որպես համընդհանուր աշխատավայր երկու երկրների կինոմասնագետների համար` բոլոր ոլորտներում համագործակցելու նպատակով:
Սկսած 2009 թվականից, Հայաստանը և Թուրքիան իրականացրեցին ավելի քան 90 փոխայցելություններ, որոնք օգնեցին կյանքի կոչել ութ կարճամետրաժ ֆիլմերի նախագծեր, որոնցից հինգը ցուցադրվեցին Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, իսկ 2009 թ. ապրիլի 12-ին նաև Պերաի թանգարանում: Հայաստանի և Թուրքիայի կինոգործիչները հնարավորություն ունեցան մեծ էկրանին ներկայացնել առաջին հինգ ՀԹԿՊ-ի /Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ/ ֆիլմերը: Այդ ֆիլմերը այդ նոր ստեղծված համագործակցության առաջին պտուղներն են` դրանցից են.
Գալաթա, ռեժիսոր Դիանա Կարդումյան
Տիկնիկային թատրոն, ռեժիսոր Ջանայ Օզդեն և Ալթան Բալ
Մի կորեք, երեխաներ, ռեժիսոր Գյուլենգյուլ Ալթինաս
Հարևաններ, ռեժիսոր Գոռ Բաղդասարյան
Աղավնիների վարպետը, ռեժիսոր Արթուր Սուքիասյան

No comments:
Post a Comment