Panorama.am. 29-9-2011- Թուրքիայի նոր գումարման խորհրդարան վերադարձված հայ-թուրքական արձանագրություններն ընդգրկվելու են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» պարբերականը` ընդգծելով, որ արձանագրությունները նախորդ չվավերացվեցին Ադրբեջանի հանդեպ Հայաստանի դրսևորած պահվածքի պատճառով:
Ինչպես երևում է, թուրքական մեջլիսը դեռ չի անդրադառնա վերոնշյալ օրինագծերին: Օրինակ` հոկտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում թուրք օրենսդիրները մտադիր են առաջին հերթին հանդես գալ կին պատգամավորներին տաբատ հագնելու հնարավորություն տալու մասին առաջարկով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախարարների խորհուրդը որոշում էր ընդունել ազգային ժողովի օրակարգ վերադարձնել նախորդ գումարման խորհրդարանում չվավերացված 171 միջազգային պայմանագրերից ու օրինագծերից 166-ը, որոնց մեջ էին նաև ցյուրիխյան արձանագրությունները:

No comments:
Post a Comment