Tuesday, September 6, 2011

Սահակաշվիլին պարտակա՞ն է Իլհամ Ալիեւին նախագահի պաշտոնում վերընտրվելու համար

News.am. 5-9-2011- WikiLeaks-ը գաղտնազերծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեկնաբանությունները Վրաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ: Մասնավորապես Ալիեւը հասկացրել է, որ ինքն է ազդել ընտրությունների արդյունքի վրա` համոզելով էթնիկ ադրբեջանցիներին քվեարկել Սահակաշվիլիի օգտին, ասված է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Դոնալդ Լուի հեռագրում:
Ալիեւն ասել է, որ իր անմիջական ցուցումով Վրաստանի ադրբեջանցիների 90 տոկոսը քվեարկել է Սահակաշվիլիի օգտին, եւ Վրաստանի նախագահը հայտարարել է, թե «չի մոռանա Ադրբեջանի օգնությունը ոչ հիմա, ոչ ապագայում»: Սենատոր Լուգարի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահն ասել է, որ իր երկիրը գազ է առաքում Վրաստանին շուկայականից ցածր գներով, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանն ինքն էլ գազի կարիք ուներ: «Ի տարբերություն այլ երկրների մենք չենք օգտվում մեր հարեւանների դժվարություններից»,- ասել է Ալիեւը:

No comments: