Monday, October 3, 2011

Մեղրիում հայ-իրանական 20-ամյա բարեկամությանը նվիրված հուշարձան է կանգնեցվել

Panorama.am. 3-10-2011- Իրանի և Հայաստանի մշակույթի փոխնախարարների մասնակցությամբ Մեղրիում տեղի է հայ-իրանական 20-ամյա բարեկամությանը նվիրված հուշարձանի բացման արարողությունը: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Հուշարձանը նման է բաց պատուհանի, որը Մեղրի քաղաքապետի խոսքով խորհրդանշում է հայ-իրանական բարեկամությունը:
Հոդվածում նշվում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող Մեղրիի տարածաշրջանով է անցնում Իրան-Հայաստան գազատարը, ինչպես նաև նախատեսվում է, որ նավթատարը և երկաթգիծը ևս այդ տարածքով պետք է անցնի:
Նշենք, որ այս օրերին Մեղրիում Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված մի շարք մշակութային միջոցառումներ են անցկացվում:

No comments: