Thursday, October 27, 2011

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ

Այսօր լրանում է 1999 հոկտեմբերի 27-ի ողբերգության հերթական տարելիցը: Այդ առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ժամը 11:30-ին պատգամավորներին հրավիրեց ԱԺ այգի` զոհված պետական այրերի հուշահամալիրի մոտ հարգելու նրանց հիշատակը:
Հիշեցնենք, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով սպանվեցին 8 պետական գործիչներ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը:

No comments: