Panorama.am. 26-10-2011- Այն սադրանքը, որը իրենից ներկայացնում է վերջին տարիների ընթացքում թուրքական զինված ուժերի կողմից քրդական զինյալների դեմ իրականացված խոշորագույն ցամաքային գործողությունը, ինչպես նաև Քրդական Աշխատավորական կուսակցության ակտիվացումը ի հայտ են բերել այն դժվարությունները, որոնց հետ ստիպված է բախվել Թուրքիան իր ամբիցիոզ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության հիմնական ուղեծիրը ձևավորելու գործում: Այս մասին է հաղորդում «New York Times» պարբերականը;
Հոդվածում հեղինակը մեջբերում է Ստամբուլի տնտեսական և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Շինան Յուլգենի խոսքերը. «Զրո խնդիր հարևանների հետ» մարտավարությունը գործնականում կապված է բռնապետական վարչակարգերի հետ և այդ իսկ պատճառով «արաբական գարունը» ցույց տվեց այդ քաղաքականության բոլոր բացասական կողմերը: Այս քաղաքականությունը չափից շատ լավատեսական և նույնիսկ մանկամիտ էր:
Այս բարդ խնդիրները հեշտությամբ չեն լուծվում: «Անկարան բղավում է այն մասին, որ Քրդական աշխատավոր կուսակցության մեջքին կանգնած է երեք երկիր: Սիրիան և Իրանը մեղադրվում են 1984 թ-ի սկզբից Քրդական աշխատավոր կուսակցությանը աջակցելու համար, երբ Կուսակցությունը Թուրքիայի պետության դեմ պայքար էր սկսել, որպեսզի ապահովեր ինքնավարություն 20 միլիոնանոց քրդերի համար:
2002 թ-ից Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսել է վարել արտաքին քաղաքականություն, որն էլ ուղղված Կովկասի և Մերձավոր Արևելքի անհանգիստ երկրներում պետության դերի փոփոխությամբ:
Հեղինակը, անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին, նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք ունեն ավանդական կապեր Թուրքիայի հետ, հենց սկզբից վախենում էին կորցնել Հայաստանի վրա հնարավոր ազդեցության լծակները, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը պայմանավորված չլինի Լեռնային ղարաբաղի հակամարտության հարցով: Ադրբեջանի կողմից, Թուրքիայի համար սահմանված պահանջների արդյունքում, բանակցությունները փակուղի մտան:
Պարբերականը նաև մեջբերել է Կարնեգիի հիմնադրամի կովկասի գծով փորձագետ Թովմաս Դե վալի այն խոսքերը, թե «Թուրքիան չի կարողանում լուծել հակամարտությունը Հայաստանի հետ: «Թուրքիան քայլել սովորելու փոխարեն, անմիջապես ցանկանում էր վազել»»:

No comments:
Post a Comment