Tert.am. 15-10-2011- Ի պատասխան Թուրքիայի իշխանությունների շարունակական կոչերին, թե Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից «Ազատության տորմիղի» միջադեպի (2010թ. մայիսի 31-ին Իսրայելը արգելեց «Ազատության նավատորմիղի» մուտքը Գազայի հատված, թուրքական նավի վրա տեղի ունեցած բախման հետևանքով իսրայելցի զինվորականների կրակոցներից 9 մարդ զոհվեց) առնչությամբ, Իսրայելի Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ աշխատակից Էմանուել Օտոլենգին իսրայելական Haaretz պարբերականի կայքում գրում է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Թուրքիան շարունակում է պաշտոնական մակարդակով հերքել Հայոց ցեղասպանությունը և հետապնդում է բոլոր նրանց, ովքեր փորձում են այն կասկածի տակ դնել։ Ժամանակը չէ՞`Օսմանյան կայսրության կողմից ավելի քան 1,5 մլն հայերի ոչնչացումից 90 տարի անց Պարոն Էրդողանի «չափավոր իսլամիստական» կուսակցությունը, ինչպես որ The Economis պարբերականն է անվանում, ընդունի Թուրքիայի մութ անցյալը և ներողություն խնդրի իր երկրի կատարած հանցագործությունների համար»,–գրում է Օթոլենգին։
«Բարոյականությունը սա է. եթե դու քեզ ցլի պես ես պահում, ապա չպետք է ապրես ճենապակյա խանութում, և եթե ապրում ես ապակյա տան մեջ, ապա երկու անգամ մտածիր նախքան հարևաններիդ վրա քար շպրտելը։ Պարոն Էրդողանը ներողությո՞ւն է ուզում։ Ինչու՞ չսկսեն հենց իրենցից»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment