Sunday, October 16, 2011

Էդուարդ Պոպով. հարկ է, որ Ադրբեջանը դադարի Հայաստանին ահաբեկել

News.am. 15-10-2011- Ղարբաղյան հիմնախնդրի կոնֆլիկտային պոտենցիալը բավական մեծ է`այն շուտափույթ կարգավորելու պատրանք փայփայելու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի Սեւծովյան- Կասպյան կենտրոնի ղեկավար, փորձագետ Էդուարդ Պոպովը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության կառավարման երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնլիի այն հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավորություն են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արհեստականորեն ձգձգելու համար։ Նրա խոսքով` հայտարարությունը կարելի երկակի մաեկնաբանել:

«Սա կամ անհնարինի սպասում է` ստանալ ամեն ինչ եւ մինագամից, կամ էլ ընդգծված պրագմատիկ դիրքորոշման հետեւանք: Առաջինն դեպքում դա հնչում է որպես դիվանգիտության մեջ ռոմանտիզմի դրսեւորում, երկրոդ դեպքում, ինչն ավելի հավանական է, այն կարելի է ձեւակերպել «խնդրիր անհնարինը` նվազագույնը ստանալու համար»,- նշեց Պոպովը` ավելացնելով, որ նմանտիպ հայտարարությունները նոր չեն պաշտոնական Բաքվի համար:

«Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի հասցեին դժգոհություններ հնչել են բազմիցս եւ առավել բարձր քաղաքական մակարդակով: Անձամբ ես կարծում եմ, որ բանակցային գործընթացը, հատկապես` Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան եռակողմ ձեւաչափով, որոշակի պտուղներ է տալիս: Ինձ համար անհասկանալի են նախագահների հանդիպման համեստ արդյունքների վերաբերյալ քննադատական արձագանքները: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ոչ թե ցանկալիի: Հատկապես նման չափազանց բարդ հարցերում, ինչպիսիք են տարածքային եւ էթնոտարածքային համակարտությունները»,-ընդգծեց քաղաքագետը: Նրա խոսքով` եվրոպական մի շարք հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ դրանց կարգավորումը կարող է ձգվել տասնամյակներ:

«Մինսկի խումբը արձանագրել է տարածաշրջանում խաղաղության իրավիճակը եւ նշել է փոխզիջումների որոնման ուղղությունը, իսկ երեք նախագահների հանդիպումները բանակցային գործընթացին հաղորդել են թեկուզ դանդաղ, բայց եւ այնպես դինամիկա: Հուսեյնլիի հայտարարությունը արդյունավետ եւ կրկնվող քաղաքական հնարք է»,-նշեց զրուցակիցը:

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դանդաղ աշխատանքն ամեն դեպքում ավելի լավ է հակամարտության ապասեռեցումից, ինչը կհանգեցնի ապակայունացման ողջ տարածաշրջանում եւ նրանից դուրս: «Սա լավ է թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար: Պետք է ասել, որ հենց Ադրբեջանն ամբողջությմաբ չի օգտագործում բանակցային պոտենցիալը: Ներկայումս կան լայն հնարավորություններ ժողովրդական դիավանագիտության սսպարեզում. Ադրբեջանը, Հայաստանին եւ հայերին ահաբեկելու փոխարեն, ավելի լավ է առավել արդյունավետ կերպով փոխըմբռնման կամուրջներ կառուցի: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի արտահայտությունները հաշվի չեն առնում բանակցությունների համար առվել բարենպաստ հասարակական մթնոլորտ ստեղծելու Ադրբեջանի մեծ պոտենցիալը»,-ընդգծեց Պոպովը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության կառավարման երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնլին հոկտեմբերի 11-ին հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավորություն են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արհեստականորեն ձգձգելու համար։ «Մինսկի խմբի նման պասիվությունը կարող է հարվածի տակ դնել Կովկասում այդ կառույցի հեղինակությունը»,-հայտարարել էր Հուսեյնլին:

No comments: