Sunday, October 2, 2011

Մեր դժբախտությունն է, որ մի ամբողջ ժողովուրդ 88-ից գիշեր-ցերեկ զբաղված է քաղաքականությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան

Tert.am. 1-10-2011- «Ես քիչ առաջ գալուց տեսա, թե ինչպես են մարդիկ օպերա գնում: Ես տեսա, ուրախացա: կուզենայի, որ դուք էլ օպերա գնայիք»,- Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին դիմեց ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Մեր դժբախտությունն է, որ մի ամբողջ ժողովուրդ 88-ից գիշեր-ցերեկ զբաղված է քաղաքականությամբ: Ժողովուրդը պետք է ծառ տնկի, օպերա հաճախի, բանվորը` կառուցի, գոյուղացին հող մշակի: Իշխանության հանցանք այն է, որ ժողովրդին զրկել է իր զբաղմունքից: Ժողովուրդը քաղաքականությամբ պետք է զբաղվի միայն հինգ տարին մեկ»,- ասաց նա:
Ըստ առաջին նախագահի՝ չկան անհատ քաղաքական գործիչներ, կարող են լինել անհատ քաղաքագետներ, բայց ամբողջ ժողովուրդը չի կարող լինել քաղաքական գործիչ: Եվ միայն դրա համար արժե իշխանափոխություն կատարել: «88-ից այս հրապարակն ու այս հարթակը եղել է համալսարան: Ժողովուրդն այստեղ ուսում է առել: Սովորեցրել ենք ձեզ և ինքներս ենք սովորել: Արդեն երկու համալսարան ենք ավարտել: Հիմա երրորդն է»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

No comments: