Wednesday, October 5, 2011

Քիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակին արժանացավ իսրայելցի գիտնականը

Tert.am. 5-10-2011- Քիմիայի ասպարեզում Նոբելյան 2011 մրցանակը հանձնվել է իսրայելցի գիտնական Դանիել Շեքթմանին։
Ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, գիտնականն այդ մրցանակին արժանացել է «քվազիբյուրեղը» հայտնագործելու համար։ «Քվազիբյուրեղը» իր այդ անունը ստացել է այն բանի համար, որ դրա բյուրեղացանցը ոչ միայն պարբերական կառուցվածք ունի, այլև տարբեր կարգի համաչափության առանցքներ (մասնավորապես, 7–րդ, 8–րդ, 9–րդ,12–րդ կարգի, որոնք սովորական բյուրեղները չունեն), որոնց գոյությունը նախկինում հակասում էր բյուրեղագետների պատկերացումներին։
Նման բյուրեղների գոյությունը կանխագուշակվեց միայն 1980–ականն թթ։ Շեքթմանը դա ապացուցեց 1894 թ։ Այս պահին քվազի բյուրեղների մոտ հարյուր տեսակ գոյություն ունի։ Բավական երկար ժամանակ համարվում էր, որ «քվազիբյուրեղները» հնարավոր է ստեղծել միայն արհեստական ճանապարհով։
Երկուշաբթի Ստոկհոլմում մեկնարկեց «Նոբելյան շաբաթը». նույն այդ օրը հրապարակվեց ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան 2011թ. մրցանակակրի անունը։ Նոբելյան կոմիտեն այս տարի այդ մրցանակը «կիսեց» Բրյուս Բոյթլերի, Ժյուլյու Հոֆմանի և Ռալֆ Շտայմանի միջև։ Բրյուս Բոյթլերն ու Ժյուլյու Հոֆմանն այդ մրցանակին արաժանացան իմունիտետի բնագավառում իրենց հայտնագործության համար, իսկ Բոյթլերը՝ իմունիտետ ձեռք բերելու հարցում դենդրիտային բջջիջների դերի մասին հայտնագործության համար։
Երեկ հայտնի դարձավ ֆիզիկայի բնագավառում 2011թ. Նոբելյան մրցանակակրի անունը. այն շնորհվեց ամերիկացի գիտնականներ Սոլ Պերլմուտերին, Ադամ Ռիեսին, ավստարալացի Բրայան Շմիդտին՝ «տիզերքի՝ արագացող ընդարձակումը» հայտնագործելու համար։
Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակը կհանձնվի հինգշաբթի, իսկ ուրբաթ կհրապարակվի Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը։
Նոբելյան 2011թ. մրցանակաբաշխությունը կավարտվի հաջորդ երկուշաբթի՝ այդ օրը հայտնի կդառնա տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը։
Դափնեկիրներն իրենց մրցանակները (յուրաքանչյուր ասպարեզում՝ 1,5 մլն դոլար), կստանան միայն դեկտեմբերի 10–ին։

No comments: