Tert.am. 5-10-2011- Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին արաբական «Մանար» հեռուստաալիքիի հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ազգային փոքրամասնությունների՝ 1936 թվականից հետո բռնագրավված կալվածքները վերադարձնելու մասին Թուրքիայի կառավարության որոշմանը։ «Թուրքիայի կառավարության այդ որոշման համաձայն՝ հայերին Ստամբուլում միայն 3 եկեղեցի պետք է վերադարձվի, մինչդեռ մենք 2500 եկեղեցի ունենք։ Այսօր որևէ մեկը չի հարցնում, թե այդ եկեղեցիներն ինչու են բռնագրավվել, ավելին, Թուրքիան ինչու՞ չի վերադարձնում հայերի պատմական հողերը»,– նշել է Բագրատունին:
Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի հաղորդմամբ՝ Բագրատունին հավալել է, որ այսօր արդեն Թուրքիայի «քաղաքակիրթ» վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի դիմակը պատռվել է, և պարզ է դարձել, որ մերձավորարևելյան տարածաշրջանում նա Արևմուտքի և ամերիկացիների «հանձնարարություններ է» կատարում։ «Էրդողանի դերակատարության նպատակը (մերձավորարևելյան տարածաշրջանում) արաբական միասնականությունը քայքայելն է»,–ընդգծել է Բագրատունին։
Պաղեստինա–իսրայելյան հակամարտության կարգավորմանն անդրադառնալով՝ Բագրատունին ասել է, որ բոլորի համար արդեն պետք է պարզ լինի, որ իրավունքը միայն ուժով է հնարավոր վերադարձնել և հավելել, որչ որևէ իմաստուն արաբ այլևս չի հավատում Իսրայելին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment