Wednesday, October 5, 2011

Շեյխն Իրանում չհասավ իր նպատակին

Panorama.am. 5-10-2011- Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխուլիսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի վերջին այցն Իրան որևէ դրական արդյունք չտվեց:
Pia.az պարբերականը նշում է, որ շեյխի այցը նպատակ էր հետապնդում թուլացնել լարվածությունը երկու երկրների միջև, վերականգնել երբեմնի սերտ կապերը: Բացի դրանից Շեյխը նպատակ ուներ վերականգնել իր կորցրած դիրքերն Իրանում, ինչը մեծ քաղաքական նշանակություն կարող էր ունենալ:
Շեյխի բոլոր հույսերն ի չիք եղան, քանի որ Ատրպատական նահանգի որոշ այաթոլլահներ կրկին սպառնալիքներ են հնչեցրել Ադրբեջանի հասցեին: Չնայած դրան՝ Փաշազադեն շատ ջերմ ընդունելության է արժանացել Իրանում:

No comments: