Wednesday, October 5, 2011

ԼՂ հիմնախնդիրը կարևոր տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ–ի օրակարգում. Լամբերտո Զանիեր

Tert.am. 5-10-2011- ԵԱՀԿ–ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend–ը, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։
«ԼՂ հիմնախնդիրը կարևոր տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ–ի օրակարգում։ Մենք հետևում ենք միջազգային հանրության՝ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին»,– ասել է Զանիերը՝ բարձր գնահատելով խնդրի կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը։
«Հուսով եմ՝ բոլոր կողմերը փոխզիջման կգան։ Մենք կաջակցենք այդ հակամարտության կարգավորմանը։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսևորեն»,– ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։

No comments: