Վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
- Վերջին շրջանում դուք եք մարզերում ՀՀԿ անդամատոմսեր բաժանում: Կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ ցուցակը դուք եք գլխավորելու եւ արդեն քաղաքական քարոզչություն եք սկսել:
- Տարբեր մեկնաբանություններ ու ենթադրություններ են կատարվում, ես կարծում եմ, որ կուսակցության տոմսեր բաժանելը նորմալ կուսակցական շինարարության գործ է, եւ գործադիր մարմնի անդամները, երբ իրենք են տոմսերը հանձնում, նշանակում է` լուրջ վերաբերմունք են դարձնում նոր անդամակցության գործընթացին, եւ մեր կուսակցաշինական աշխատանքները նոր թափ են ստանում: Եվ մենք նպատակ ունենք էլ ավելի ամրացնելու ՀՀԿ-ն ու գալիք ընտրություններում ամրապնդենք մեր դիրքերը:
- Ուղղակի այդ մարզային այցերում ձեր ներկայությունն է ընդգծված, իսկ ՀՀԿ-ում այլոք են զբաղվում մարզային կառույցների հետ աշխատանքով:
- Մենք ՀՀԿ կյանքում նոր մշակույթ ենք ներդնում: Տեղյակ եք, որ կիրակի օրը տեղի է ունենալու տնտեսական կոնֆերանս: Դա էլ նոր երեւույթ է: Մենք համագործակցում ենք ՌԴ Եդինայա Ռոսսիյա կուսակցության հետ, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության հետ, տեղի է ունենում փորձի փոխանակում, եւ այն դրականը, որ կա մեր գործընկերների մոտ, տեղափոխում ենք մեզ մոտ:
- Ինչ է կատարվում կոալիցիայի ներսում: Լուրեր կան, որ ՀՀԿ գործադիր մարմնում որոշում է կայացվելու ԲՀԿ-ի հետ կապված:
- Առաջին կարեւոր սկզբունքային հարցը հետեւյալն է. ՀՀԿ–ն այսօր այն կուսակցությունն է, որի շուրջ համախմբվել են կոալիցիոն գործընկերները, եւ ՀՀԿ-ն իր այդ դիրքը ոչ միայն պահպանելու է, այլ նաեւ զարգացնելու է։ Երբ մենք փետրվարին ստորագրեցինք հուշագիրը, մենք կոալիցիոն գործընկերների հետ այդ սկզբունքը հստակ ֆիքսել ենք՝ մենք համախմբած են ՀՀ նախագահի շուրջ, մտադիր ենք ավելացնել մեր տեսակարար կշիռը քաղաքական դաշտում, դա չենք անելու մեր գործընկերների հաշվին, այլ փորձելու ենք մեր հեղինակությունը բարձրացնել։ Բոլորի համար ակնհայտ է, որ այդպես էլ լինելու է, որ ՀՀԿ-ն է այն առանցքը, որի շուրջ ձեւավորվելու է նոր քաղաքական դաշտ, իսկ այն կուսակցությունները, որոնք մեզ հետ կհամագործակցեն, կշահեն դրանից, որոնք չեն համագործակցի, դա իրենց գործն է։ Բայց ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր նաեւ լուրեր են տարածում Հանրապետական կուսակցության մասին, որ չարաչար սխալվում են՝ գնահատելով մեր հնարավորությունները։ ՀՀԿ-ն այսօր ամենաուժեղ քաղաքական ուժն է ՀՀ-ում եւ նա ոչ միայն պահպանելու է իր դիրքերը, այլ ուժեղացնելու է։ Դրա համար կարծում եմ, որ այս ազդակները մենք պարտավոր ենք մեր կուսակցության անունից հաղորդել մեր գործընկերներին, մեր հանրությանը, նաեւ այս մեր հստակ կեցվածքով, սկզբունքներին հավատարիմ մնալով։ Ինչպես ՀՀ նախագահն էր նշում, մենք կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ համագործակցության համար, ովքեր կհամագործակցեն, համոզված ենք, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի` կհայտնվեն կոտրված տաշտակի առջեւ:
- Արդյոք այդ կոտրված տաշտակի ակնարկը ԲՀԿ-ին էր ուղղված:
- Ես կարծում եմ նոր առիթ եմ ձեզ համար տալիս տասնյակ հոդվածներ գրելու համար։
- ՀՀԿ ներսում տարաձայնությունների մասին լուրերն ինչպե՞ս կմեկնաբանեք: Խոսակցություններ կան, որ այնտեղ կա Տիգրան Սարգսյանի թեւ, Հովիկ Աբրահամյանի թեւ, Կարեն Կարապետյանի թեւ:
- Դրանք հիմնականում բամբասանքներ են, որոնք զուրկ են, հեռու են իրականությունից: Բայց ցանկացած օրգանիզմի ներսում կան տարբեր տեսակետներ, կան բանավեճեր: Դա նորմալ երեւույթ է: Եվ առանց այդպիսի երեւույթների հնարավոր չեն զարգացումներ: Ցանկացած կուսակցության ներսում էլ կան տարբեր տեսակետներ` ապագայի վերաբերյալ, ներկայի վերաբերյալ, անցյալի վերաբերյալ: Դա ապահովում է կուսակցության զարգացումն ու ուժեղացումը:
- Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, թե հնարավոր է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, իսկ մյուս կողմից էլ մամուլում տեղեկություններ են պտտվում, որ Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը նույնպես կարող են հայտնվել ՀՀԿ նախընտրական ցուցակում: Այս մարդիկ ի՞նչ կարող են տալ ՀՀԿ-ին:
- Դուք տվեցիք երեքի անունը, ես կարող եմ առնվազն մեկ տասնյակ հայտնի քաղաքական գործիչների անուններ տալ, որոնք ցանկություն ունեն համագործակցել ՀՀԿ-ի հետ: Մենք նույնպես պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, որովհետեւ մեր թիմի ղեկավարը` Սերժ Սարգսյանը, բազմիցս հայտարարել է այն մասին, որ ՀՀԿ-ն համախմբող է եւ այն մարդիկ, որոնք պատրաստ են մեզ հետ համագործակցելու մեր երկրի ապագան կառուցելու գործում՝ մենք նույնպես պատրաստակամ ենք: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում ունենալով մեծամասնություն, այնուամենայնիվ, կոալիցիա ստեղծեց, հրավիրեց ոչ կուսակցական նախարարներ, գործիչներ, որոնք կարող են համագործակցել մեզ հետ, օգնել լուծելու մեր երկրի առաջ ծառացած խնդիրները: Այս սկզբունքային դիրքորոշումը շարունակելու ենք: Եվ ՀՀԿ-ն է լինելու համախմբող ուժը:
- Այսինքն` ով ուզի, կարող է մտնել ՀՀԿ, ու համագործակցելու պատրաստ եք:
- Ցանկացած ծայրահեղության կարելի է հասցնել սկզբունքները, բայց ես սկզբունքն եմ ներկայացնում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

No comments:
Post a Comment