«Հետախուզական կոմիտեում ներգրավված բրիտանացի խորհրդարանականը վարձատրվում է ադրբեջանական քարոզչական խմբավորումից» վերնագրով հոդված են ստորագրել Ռաջեհ Սյալը եւ Սոլոմոն Հյուզը անգլիական «Գարդիան» թերթում: Ստորեւ թարգմանաբար այդ հոդվածը:
Խորհրդարանի պահպանողական անդամներից մեկը, որ նաեւ երկրի անվտանգության ծառայությունների կոմիտեում է ընդգրկված, տարեկան 6 հազար ֆունտ ստեռլինգ (կամ 9 հազար 400 դոլար) է ստանում ադրբեջանամետ քարոզչական մի խմբավորումից:
Լոնդոն եւ Վեստմինստեր քաղաքները ներկայացնող խորհրդարանական Մարկ Ֆիլդը միացել է «Եվրոպական Ադրբեջան ընկերություն» խորհրդատվական վարչությանը:
Արտաքին գործերի նախարարությունն ու միջազգային համաներումն այս տարի քննադատել էին Ադրբեջանի կառավարությանըՙ քաղաքական բարեփոխումներ պահանջող ցուցարարներին տանջելու համար: Լեյբորիստական խորհրդարանականները հարց են բարձրացրել, թե արդյոք տեղի՞ն է Ֆիլդի անդամակցությունը այդ կառույցին, հաշվի առնելով բրիտանական հետախուզական կոմիտեում լինելու նրա հանգամանքի նրբությունը:
Քառասունվեցամյա Ֆիլդը այդ կոմիտեում երբեւէ ծառայած ամենաերիտասարդ խորհրդարանականն է: Կոմիտեն վերահսկում է Բրիտանիայի անվտանգության ծառայությունները եւ անմիջականորեն հաշվետու է 10 Դաունինգ սթրիթի առաջ: Կոմիտեն առանձնահատուկ է, որովհետեւ բաղկացած է ինը խորհդարանականներից, որոնց նշանակում է ինքըՙ վարչապետը: Ունի առավել մեծ լիազորություններ, քան խորհրդարանական այլ կոմիտեներ:
Ֆիլդը, որ խորհրդարանի համակուսակցական խմբավորման նախագահն է, ադրբեջանական ընկերության խորհրդատվական վարչության անդամ է դարձել հունիսին:
Անցյալ մայիսին նա հինգ օրով Ադրբեջան էր մեկնելՙ հանդիպելու ազերի բարձրաստիճան քաղաքագետների հետ: Ուղեւորությունը արժեցել էր 3.500 ֆունտ ստեռլինգ (5.500 դոլար): Իսկ 2010 թվականի հուլիսին նա Բաքվում հրավիրված ՆԱՏՕ-ի կոնֆերանսում ելույթ էր ունեցել: Այս տարվա մարտին իշխան Էնդրյուն, հանդիպելով Ֆիլդին Բուքինգհեմյան պալատում, Ադրբեջանում բրիտանական ներդրումների համար աջակցություն էր խնդրել նրանից խորհդարանում եւ Ուայթհոլում:
«Եվրոպական Ադրբեջան ընկերությունը» ստեղծվել է 2008-ի նոյեմբերինՙ նպատակ ունենալով ընդլայնել Ադրբեջանի ծանոթությունը միջազգային հանրության շրջանում:
Ընկերության գլխավոր ֆինանսավորողն ու տնօրենը 26-ամյա գործարար Թալե Հեյդարովն է, որի հայրը Ադրբեջանի նախարարներից է: Թալեն Լոնդոնի տնտեսագիտական կրթօջախի նախկին ուսանողներից է: Նրան անվանում են «Ադրբեջանի Աբրամովիչ» այն բանից հետո, երբ միլիոններ տրամադրեց իր երկրի ֆուտբոլային թիմին եւ տարեկան մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով հավաքագրեց անգլիական սպորտային թիմի նախկին ավագ Թոնի Ադամսին:
Ադրբեջանը ավտորիտար հիմունքներով կառավարում է նախագահ Իլհամ Ալիեւը, եւ բրիտանական արտգործնախարարության գնահատմամբՙ այդ երկրի մարդու իրավունքների ցուցանիշը ցածր է: Լրագրողներին այնտեղ հաճախակի հարձակումների են ենթարկում եւ բանտարկում, ընդդիմադիր թեկնածուներինՙ որակազրկում, իսկ քվեարկողներինՙ ահաբեկում: Մարտին «Միջազգային ներում» կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ արեց վերջ դնել հետապնդումներին բոլոր այն ակտիվիստների, որոնք, ներշնչված Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իրադարձություններից, պատրաստվում էին բողոքի ցույց կազմակերպել: Կալանավորվածները պատմում են, որ ոստիկանական կալանավայրերում փորձել են իրենց ջրահեղձ անել եւ սպառնացել բռնաբարել: Արտգործնախարարության մի ներկայացուցիչ նշեց, որ մարդու իրավունքների խնդիրը երկրում մնում է կրիտիկական: «Եվրոմիության հետ միասին մենք մեր մտահոգությունները բարձրաձայնել ենք շատ անգամներ, բայց դրանք դեռեւս այժմեական են մնում»:
ԵԱ ընկերությունը իր գործունեությունը ընդարձակել է Վեստմինստրում խորհրդարանի ադրբեջանամետ խմբավորման 20 անդամներին մատուցելով գրասենյակային ծառայություններ եւ կազմակերպելով հանդիպումներ ու ընդունելություններ: Ընկերությունը այս տարի հիմնել է «Ադրբեջանի պահպանողական ընկերները» միավորումը, որի կազմում են 25 պահպանողական, «Տորի» կուսակցության անդամներ, ինչպիսիք են Ռոբերտ Հալֆոնը (միավորման փոխնախագահ), Քրիս Պինչերը (գանձապահ), փոխխոսնակ Նայջել Էվանսը եւ «1992 կոմիտեի» նախագահ Գրեհեմ Բրեյդին:
Այս շաբաթ իրեն դիմած լրագրողներին Ֆիլդն ասել է, որ «անհեթեթություն» է պահանջել, որ չստանձներ իրեն առաջարկված նոր պաշտոնը: Նա նշել է, որ մի քանի առիթներով հանդիպել էր Հեյդարովի հետ: «Պատճառը, որ ես երկու անգամ այնտեղ (Ադրբեջանում) եմ եղել, այն է, որ այդ երկիրը փորձում է բարելավել իր ֆինանսական ծառայությունների ոլորտը: Այստեղ շահերի բախման խնդիր չկա», ասել է նաՙ ավելացնելով. «Ես ստորագրել եմ «պաշտոնական գաղտնապահման հրամանագիրը» եւ որեւէ գաղտնիք չեմ տրամադրելու ոչ ադրբեջանական կառավարությանը, ոչ էլ ուրիշ որեւէ մեկին, որի հետ առնչություն ունեմ: Անհեթեթություն եւ սխալ է մտածելը, որ անվտանգության մարմիններում կամ հետախուզությունում ընդգրկված որեւէ մեկը չի կարող նաեւ ունենալ այլ հետաքրքրություններ»:
Վերոնշյալ ընկերության մի ներկայացուցիչ էլ նշեց, որ Հեյդարովները միակ ֆինանսավորողները չեն այդ խմբավորման, որ դա անկախ կազմակերպություն է եւ կապ չունի Ադրբեջանի կառավարության հետ:
Մյուս կողմիցՙ Բասեթլոն ներկայացնող լեյբորիստական կուսակցության անդամՙ խորհրդարանական Ջոն Մանը, հակադրվելով Ֆիլդին, ընդգծել է, որ «դա ակնհայտորեն շահերի բախման խնդիր է եւ ցույց է տալիս, թե ինչքան սխալ է թույլ տալ խորհրդարանականներին զբաղվել մեկ ուրիշ գործով»:

No comments:
Post a Comment