Քրդական թեման իրանական քաղաքականության մեջ այնքան բազմազան ու բազմակողմանի է, որ երբեմն աշխատելով այդ թեմայի այս կամ այն խնդրի վրա, բախվում ես այս կամ այն քաղաքական քայլի անհամապատասխանությանն ու տրամաբանության բացակայությանը։ Սա վկայում է, որ քրդերի հանդեպ իրանական քաղաքականության մի շարք հարցերում կան նպատակների ու անելիքների տարբերություններ, իսկ ընդհանուր առմամբ քրդական հարցը նման է շատ մասնակիցներ ունեցող երկարատև խաղի։
Ընդ որում, քրդերի հանդեպ Իրանի քաղաքականությունը չի կարելի դիտարկել մեկուսի, առանց հաշվի առնելու իրանական ռազմավարությունը «արևմտյան տարածաշրջանային ուղղությունում», որը ներառում է փաստորեն ամբողջ «դասական» Մերձավոր Արևելքը (այն ամենախնդրահարույցն ու խոցելին է իրանական քաղաքականության մեջ)։ Որքան էլ տարօրինակ լինի, բայց քրդերը, լինելով Իրանում ապրող ժողովուրդներից մեկը, մեծ անվստահությամբ են վերաբերվում (անգամ թշնամաբար) Իրանին, քանի որ երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի նման Իրանն էլ է մասնակցում քրդական ազգային շարժումից բխող սպառնալիքների մարման ջանքերի համախմբմանը։
Ինչպիսիք էլ լինեն Մերձավոր Արևելքի չորս երկրներում քրդերի վիճակի առնչությամբ հենց քրդերի և արտաքին մեկնաբանների գնահատականները, մինչև Իրաքում քրդական պետականության ստեղծումը միայն Իրանում էր առավելապես քրդերով բնակեցված նահանգը Քրդստան կոչվում, և այդ երկրի մայրաքաղաքում կային փողոցներ ու տեղանուններ, որոնք քրդական անվանումներ ունեին։ Իրանի վերաբերմունքն «իր» քրդերի նկատմամբ չի կարող անտեսվել, և ներկայումս միայն Իրանում է, որ քրդերն արմատական պահանջներ չեն ներկայացնում։
Չնայած քննադատական խոսքերին ու գնահատականներին, տնտեսական աճի մակարդակով Իրանական Քրդստանն ավելի նախընտրելի վիճակում է, քան Իրաքի և Թուրքիայի քրդական շրջանները։ Իհարկե, քրդերն Իրանում իրենց պետականակերտ ժողովուրդ չեն զգում, և հաստատ պետական կառույցներում բարձրահարգ դիրքեր չեն գրավում։ Չլուծված խնդիրներ կան լուսավորության և քրդերեն կրթություն ստանալու ոլորտում, բայց, ի տարբերություն Թուրքիայի, քրդերեն խոսելն ու քրդական մշակույթի քարոզումը քրեորեն հետապնդելի արարք չեն համարվում։
Դրա հետ մեկտեղ, անհնար է չնշել, որ իրաքաքրդերի և առհասարակ քրդական հարցի նկատմամբ Իրանի քաղաքականությունն անհեռատեսական դուրս եկավ և ինչ-որ չափով վնասակար` Իրանի երկարաժամկետ շահերի տեսանկյունից։ Իրանը, որպես կանոն, զբաղեցրել է կա՛մ սպասողական, կա՛մ էլ համեմատաբար չեզոք դիրք` մշտապես փորձելով նախընտրելի դիրքեր ձեռք բերել Իրաքի քրդաբնակ նահանգներում, սակայն հիմնականում գործել է գործակալների միջոցով և հրապարակային քաղաքական նախաձեռնություններ չի առաջադրել։
Պետք է ասել, որ Իրանն այն կարծիքին էր, թե ԱՄՆ-ը որոշում չի ընդունի ո՛չ անկախ քրդական պետության, ո՛չ էլ քրդական որևէ այլ ձևի պետականության ստեղծման առնչությամբ` հաշվի չառնելով Իրաքի արաբ բնակչության կարծիքն ու նախապատվությունը, և առհասարակ, առանց հաշվի առնելու առաջատար արաբական պետությունների դիրքորոշումները։
Հնարավոր է` պարզվի, որ իրանցի քաղգործիչները ճիշտ են, բայց ամեն դեպքում Իրանն ամենևին չէր սպասի, թե Իրաքյան Քրդստանն այդ աստիճանի անկախ կդառնա, կսկսի այդքան նշանակալի դեր խաղալ իրաքյան քաղաքականության մեջ և կդառնա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հուսալի գործընկերը։
Բայց Իրանի համար ամենաանսպասելին Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացումն էր։ Ներկայումս նշաններ կան, որ Հյուսիսային Իրաքը, ներառյալ Իրաքյան Քրդստանն ու թրքասերներով բնակեցված տարածքները, Անկարան համարում է Թուրքիային միացվելիք հողեր։ Համենայն դեպս, Անկարան բացահայտորեն ցուցադրում է իր պատրաստակամությունը զարգացնելու «ինքնավար» հարաբերությունները Իրաքյան Քրդստանի հետ, այդ թվում` որպես բուն Թուրքիայում քրդական խնդրի կարգավորման գործոն։
Սակայն մինչ Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի ինտեգրմանը միտված քաղաքական հարաբերությունները դեռ շատ ճանապարհ կա անցնելու, և հեռանկարներն էլ այժմ պարզ չեն, առավել ևս, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերներն ամենևին շահագրգռված չեն իրադարձությունների նման զարգացմամբ ու Մերձավոր Արևելքում Թուրքիայի ուժեղացմամբ։ Ամերիկացիները փորձում են Իրաքյան Քրդստանի համար մշակել արաբների և հարևան պետությունների հետ գոյակցության ինչ-որ մոդել, սակայն մինչ օրս նման մոդել մշակված չէ, և Վաշինգտոնում այս խնդրի առնչությամբ շարունակվում է մտքերի փոխանակությունն իսրայելամետ ու սաուդամետ առաջատար հետազոտական կենտրոնների միջև։ Իրաքաքրդերը ձգտում են լուրջ լոբբինգ իրականացնել Վաշինգտոնում և որոշակի աջակից խմբեր ձեռք բերել ամերիկյան հասարակայնության շրջանում։
Բայց, այսպես թե այնպես, ԱՄՆ-ը դեռ որոշում չի ընդունել, և իրաքաքրդերն էլ, նկատելիորեն վախեցած Թուրքիայի ագրեսիայից, այժմ չեն նախընտրում պնդել լիակատար ինքնիշխանության նվաճման տարբերակը։ Մեծ Բրիտանիան աշխատում է ակտիվ լինել Իրաքյան Քրդստանի հարցում, դժգոհություն արտահայտելով Իսրայելի դիրքերի ուժեղացման առթիվ, քանի որ, բրիտանացիների կարծիքով, դա կարող է հանգեցնել անգլո-սաքսոնների կողմից այդ տարածաշրջանի և առհասարակ Իրաքի հեռանկարների նախագծման գործի խափանմանը։ Սիրիան, փաստորեն, լուրջ դիրքեր չունի Իրաքյան Քրդստանում, իսկ ուժի կենտրոններից կարելի է առանձնացնել Եվրամիությունը, որն էական ազդեցություն է գործում Իրաքի քրդաբնակ շրջաններում տիրող իրավիճակի վրա։
Այս պայմաններում Իրանի դիրքերն Իրաքյան Քրդստանում ամենևին էլ նախընտրելի չեն, և առայժմ Իրանի հետ այդ տարածաշրջանի հարաբերությունների զարգացման որևէ նպաստավոր հեռանկար չի ուրվագծվում։ Միաժամանակ, իրադրության բերումով հենց Իրաքյան Քրդստանում կարող է լուծվել քրդական աշխարհում այս կամ այն տերության ազդեցության ուժեղացման խնդիրը։ Իսկ առայժմ, ընտրելով, թե որ կողմերը կարող են նախապատվելի լինել Իրաքյան Քրդստանի համար, քուրդ քաղգործիչները նախընտրել են Թուրքիան` Իրաքի, Սիրիայի և Իրանի փոխարեն։
Որոշ քաղգործիչներ, գուցե և միանգամայն անկեղծորեն, պնդում են, որ Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի մերձեցումն իրավիճակային նշանակություն ունի, և դա տեղի է ունենում քրդական տարածաշրջանում տիրող բավականին բարդ իրադրության պայմաններում։ Բայց, հնարավոր է, գործ ունենք ավելի հեռատես ենթադրության հետ` քրդական հողերի միավորում և քաղաքական ու սոցիալ-մշակութային իրավունքների իրացում թրքական պետության շրջանակներում, որը վաղ թե ուշ վերափոխվելու է թուրք-քրդական պետության` դաշնության ձևով։ Դա լիովին կարող է համապատասխանել ԱՄՆ-ի և առաջատար եվրոպական պետությունների շահերին, որոնք շահագրգռված են Թուրքիայի թուլացմամբ և մասնատմամբ։
Ընդ որում, միանգամայն հասկանալի է, որ Իրաքի ուժեղացումը, անգամ որպես ապակենտրոնացված դաշնության, անհնար է, քանի որ քրդական տարածաշրջանը որևէ հույս չի կարող ունենալ, թե եռահամայնք պետությունը կայուն գոյատևման հեռանկար ունի։ Այժմ առճակատում է տեղի ունենում սուննի արաբների ու քրդերի միջև, իսկ ապագայում այն կծավալվի հիմնականում քրդերի ու շիա արաբների միջև։
Պետք է նշել, որ Իրաքյան Քրդստանի` իշխանության գլուխ գտնվող քաղաքական կուսակցություններն ու խմբավորումները և ծնունդ առնող հասարակական-քաղաքական նոր խմբերը ոչ մի կերպ չեն կարող ընդունել ժողովրդավարության և պետականության իրանական մոդելը և ընտրել են պետական կառուցվածքի արմատական աշխարհիկ բնույթը։ Եվ Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունն ու Քրդստանի հայրենասիրական միությունը իսլամական ուղղվածության տարբեր խմբերին ու կազմակերպություններին արդեն հասկացրել են, որ իրենք մտադիր չեն իշխանությունը կիսել նրանց հետ, անգամ ժողովրդավարական ճանապարհով։ ՈՒստի Իրանի վիճակը «քրդական ուղղությունում» բավականին բարդ է և, այսօրվա դրությամբ, անհեռանկար։
Ավելին, առանձին դեպքում Իրանը չէր ցանկանա Թուրքիային զիջել Իրաքյան Քրդստանի հարցին արմատական միջամտությունը և նախընտրում է դիմել ռազմական ուժի գործադրման ընդդեմ քրդերի որոշ արմատական խմբերի, որոնք հանդես են գալիս Իրանի «քրդերի իրավունքների պաշտպանության» օգտին։ Իր քաղաքականության մեջ Իրանը երկար ժամանակ նախապատվությունը տվել է իսլամական սկզբունքներին և անտեսել իրանական և պանիրանական ձգտումներն ու ուսմունքները։ Ավելին, Իրանում պանիրանիզմը երկար ժամանակ գտնվել է ոչ այնքան ընդունված ուսմունքի կարգավիճակում։
Սակայն քրդերին խորթ չեն պանիրանիզմի գաղափարները, իհարկե, իրենց ազգային-քաղաքական շահերի պաշտպանության պայմանով։ Գալիս է այն պահը, երբ իրանական պետությունն ավելի ու ավելի շատ է օգտվում պանիրանիզմի գաղափարներից և շատ հարցեր է լուծում Արևելյան Իրանում, այսինքն` Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայում, դիմելով պանիրանիզմի ռազմավարության կառուցմանը։ Արևմտյան ուղղությամբ այդ գաղափարն այնքան անընդունելի էր և ժողովրդականություն չվայելող, որ այժմ շատ բարդ կլինի համապատասխան օրախնդիր քաղաքականություն ծավալել։ Արևմտյան ուղղությամբ, այսինքն` Մերձավոր Արևելքում, Իրանը շեշտը դրել է շիիզմի, Իրաքում շիական համայնքների ու վերնախավերի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման վրա։
Այդ բոլոր երկրներում շիաների վիճակը տարբեր է, բայց Սիրիայում շիաները (ալավները) իշխանություն են, Լիբանանում և Իրաքում շիաները հսկայական ազդեցություն ունեն պետության վրա։ Իրանը լուրջ աշխատանքներ է ծավալում Թուրքիայի շիաների շրջանում։ Ներկայումս, այսպես թե այնպես, Մերձավոր Արևելքում ձևավորվում է շիական աշխարհաքաղաքական «գոտի», ինչը հանդիպում է առաջատար և այլ սուննիական պետությունների ուժեղ դիմադրությանը։ Քրդերին, որոնք խիստ անաստվածավախ են և միաժամանակ հակաշիական տրամադրություններով են համակված, իրանա-շիական դաշինքի մեջ ընդգրկելը բավականին դժվար է, բայց գլխավորն այստեղ ոչ թե գաղափարախոսությունն է, այլ քրդերի խոր անվստահությունը Իրանի նկատմամբ։
Չնայած Թուրքիայի և Իրաքի հետ ունեցած հակասություններին, Իրանը շարունակում է երկխոսությունը նրանց հետ` քրդական ինքնիշխան պետության ստեղծումը շրջափակելու շուրջ, և այս պայմաններում խոսք անգամ չի կարող լինել քրդերի հետ Իրանի որևէ լուրջ մերձեցման մասին։ Ավելին, Իրանը մեծ վրդովմունքով ու երկյուղով է հետևում Իսրայելի հետ Իրաքյան Քրդստանի համագործակցությանը։ Իրականում այդ տարածաշրջանում իրավիճակի զարգացման գործում Իսրայելի դերն այնքան էլ նշանակալի չէ, սակայն Իսրայելի ցանկացած ներկայություն Իրանի կողմից դիտվում է որպես չափազանց վտանգավոր երևույթ։
Կարծիք կա, որ թրքաքրդերի շրջանում Իրանի դիրքորոշումը նախկինում ավելի կարևոր ու էական էր, քան այժմ։ Իրանը կապեր ուներ բազմաթիվ խմբերի հետ, որոնք խիստ արմատականորեն էին տրամադրված քրդական անկախ պետության ստեղծման նկատմամբ։ Ի տարբերություն իրաքաքրդերի, Թուրքիայի քրդերը պատմականորեն ձևավորված պահանջներ չեն ունեցել Իրանից։ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, օրինակ, երբեք պահանջներ չի ներկայացրել Իրանին և թշնամական գործողություններ չի կատարել Իրանի նկատմամբ` ի տարբերություն Քրդստանի ժողովրդավարական կուսակցության, որի գործունեությունը ծավալվել է Իրաքի և Իրանի տարածքում։ Քաջ հայտնի է, որ Իրանը մեծ դեր է խաղացել Թուրքիայում քրդական ազգային շարժմանն աջակցելու գործում, և Թուրքիան ու Իրանը երկար ժամանակ քննարկում էին փոխադարձ պահանջները էթնիկ շարժումների ընթացքում փոխադարձաբար թույլ տրված թշնամական գործողությունների առնչությամբ։
Սակայն վերջին ժամանակներս Թուրքիայի քրդական շրջանում Իրանի դիրքերը թուլացել են, ինչը հետևանք է ոչ միայն թրքական հատուկ ծառայությունների գործունեության, այլև այն բանի, որ իրանցիները չեն հասկանում, թե ինչ խնդիրներ պետք է լուծեն քրդերի առնչությամբ։ Ներկայումս թրքաքրդերի շրջանում ծնունդ են առել ոճով, գաղափարախոսությամբ և քաղաքական նպատակներով միանգամայն նոր քաղաքական խմբեր ու կազմակերպություններ, որոնց հետ Իրանը ոչ մի շփում չունի։ Սա շատ խոցելի իրավիճակ է իրանական քաղաքականության համար և բացասական հայտ է այն մասին, որ տեսանելի հեռանկարում Իրանն ազդեցության լուրջ լծակներ չի ունենա տարածաշրջանում։
Այս առումով Իրանն ընթանում է Ռուսաստանի հետքով, որը նախ անտարբեր կեցվածք ընդունեց, իսկ հետո լրիվ կորցրեց բոլոր դիրքերը քրդերի շրջանում։ Թրքաքրդերի հանդեպ իրանական քաղաքականության առավել խոցելի հանգամանքն այն է, որ Իրանը պատշաճ շփումներ ու հարաբերություններ չունի ազատական ուղղվածությամբ «Ժողովրդավարություն և խաղաղություն» քրդամետ կուսակցության հետ, որը ծնունդ է առել բավականին բարդ պայմաններում, երբ միավորվեցին Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներն ու բազմաթիվ այլ խմբավորումներ։ Այդ կուսակցությունը դարձավ գլխավոր քաղաքական ուժը Թուրքիայի քրդերի շրջանում։ Որոշակի հիմքեր կան պնդելու, որ այդ կուսակցության ծնունդը կապված է ԱՄՆ-ի և մյուս այն պետությունների շահերի հետ, որոնք շահագրգռված են Թուրքիայի արտքաղաքական հավակնությունների զսպմամբ։
Բացի ամերիկյան մասնակցության պայմանավորված բնույթից, կան նաև Իրանի հետ այդ կուսակցության կապերի բացակայությանը նպաստող այլ գործոններ։ «Ժողովրդավարություն և խաղաղություն» կուսակցությունը ներկայանում է որպես խիստ ազատական, հնարավոր է` ձախ ազատական, բայց ո՛չ իսլամական կուսակցություն, անգամ չափավոր ձևաչափի։ ՈՒստի, հնարավոր է, Թուրքիայում քրդական քաղաքական ուժերը ներկայումս շահագրգռված չեն Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Այսպիսով, եթե գնահատելու լինենք Իրաքի և Թուրքիայի քրդերի հետ Իրանի հարաբերությունները, ապա կպարզվի, որ արտաքին ուժերը նպաստում են Իրանից քրդերի մեկուսացմանը, առավել ևս` քրդերի ու Իրանի միջև թշնամական հարաբերությունների ձևավորմանը։
Հավանաբար գոյություն ունի ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքից Իրանի մեկուսացման խնդիր, և այս կապակցությամբ քրդերը պետք է կարևոր խոչընդոտ դառնան։ Դա խիստ վտանգավոր հեռանկար է թե՛ քրդերի, թե՛ Իրանի համար, և երկու կողմերն էլ, այնուամենայնիվ, հազիվ թե դիմեն նման փոխհարաբերությունների ձևավորման։ Թեև միջնաժամկետ հեռանկարում ամեն ինչ կարող է մնալ ներկա վիճակում, առավել ևս, որ քրդերը դեռևս նպաստավոր ակնկալիքներ ունեն ԱՄՆ-ի կողմից աջակցության և խնամակալության հարցերում։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ազդեցության կամ ներկայության նվազումը կարող է հանգեցնել հարևան պետություններից Իրաքի քրդական շրջանի ավելի մեծ կախվածության, և այդ դեպքում հարց կառաջանա, թե այդ պետություններից որին կընտրեն քրդերն ավելի սերտ ու նախապատվելի հարաբերությունների համար` Թուրքիայի՞ն, թե՞ Իրանին, բայց Իրաքը չի կարող այդ պետությունների թվում լինել։ Ելնելով ներկա ժամանակաշրջանի հանգամանքներից, Թուրքիան, իհարկե, ավելի շատ առավելություններ ունի, քան Իրանը։ Սակայն իրավիճակը կարող է հեշտորեն փոխվել` կախված Թուրքիայի քրդական քաղաքական կուսակցությունների գործողություններից։ Եթե Թուրքիայում տեղի ունենա քրդերի զանգվածային ապստամբություն կամ քաղաքացիական լուրջ անհնազանդություն, իսկ զարգացումները հենց դրան են միտված, ապա Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի ոչ մի մերձեցման մասին խոսք լինել չի կարող։ Այսինքն, Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի միջև մերձեցման և ինտեգրման գործընթացներ կարող են տեղի ունենալ միայն թրքական պետության և թրքաքրդերի հարաբերությունների որոշ, բայց սկզբունքային կարգավորման պայմաններում։
Մերձավոր Արևելքում ցանկացած հեռանկար, առավել ևս քրդական տարածաշրջանների հեռանկարները, բավական ցնորական են, այնուամենայնիվ, քրդերի առնչությամբ ավելի վաղ արված որոշակի կանխատեսումներն արդարացել են, և հենց քուրդ գործիչներն ու փորձագետները խոստովանում են, որ հայ փորձագետների կանխատեսումներն ու պատկերացումներն ավելի առարկայական են և մեծ մասամբ` իրագործելի։ Այդ բանն ընդունում են նաև որոշ արաբ փորձագետներ, որոնք նախընտրել են իրենց աշխատանքում օգտվել քրդական խնդրի առնչությամբ, հատկապես քրդերի հետ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունների հարցում հայ փորձագետների հետևություններից (ավելացնենք նաև թուրք-քրդական և իրանա-քրդական հարաբերությունների հարցերը), այսինքն, խոսքը 2000-ականների սկզբներին բրիտանական հետազոտական կենտրոնների պատվերով հայ փորձագետների կատարած կանխատեսումների մասին է։
Սակայն Իրանի և քրդերի հարաբերությունների թեման չի սահմանափակվում, այսպես կոչված, արևմտյան ուղղությամբ, այսինքն` Իրանի արտաքին հարաբերություններով։ Որոշակի խնդիրներ կան նաև բուն Իրանում առկա քրդական հարցում։ Մինչև օրս ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, մյուս շահագրգիռ պետությունները երկյուղում են Իրանում ազգային բնույթի հակաիրանական շարժում նախաձեռնելուց։ ԱՄՆ-ի վարչակազմը, ինչպես Ջորջ Բուշի, այնպես էլ Բարաք Օբամայի օրոք մերժել է նման առաջարկությունները, որոնք այդ երկրի մասնատման նպատակ են հետապնդել։ Բայց եթե ԱՄՆ-ը որոշի նման լայնածավալ գործողություն իրականացնել, ապա քրդերն առավել հարմար նյութն ու գործընկերը կդառնան այդ նպատակի իրականացման համար։ Նման բան, ի դեպ, արդեն եղել է, բայց սոսկ քարոզչական ձևաչափով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իրատես դե ֆակտո

No comments:
Post a Comment