Monday, October 3, 2011

Նիկոլա Սարկոզիին օդի պես հարկավոր է հայերի աջակցությունը. Պոպխաձե

Tert.am. 3-10-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին ընտրություններում օդի պես հարկավոր է ֆրանսահայերի աջակցությունը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Վզգլյադը», ասել է Ֆրանսիայի հայտնի լրագրողներից, ազգությամբ վրացի Գեորգի Պոպխաձեն։
Մեկնաբանելով Սարկոզիի հարավկովկասյան այցը՝ Պոպխաձեն նշել է, որ այցի ընթացքում հիմնական շեշտադրումն արվելու է Հայաստանի վրա։
«Նիկոլա Սարկոզիի վարկանիշը կազմում է 26%, որը ողբերգական է։ Նրան ջրի պես անհըրաժեշտ է Ֆրանսիայում մեծ ազդեցություն ունեցող հայկական լոբիի աջակցությունը»,– ասել է լրագրողը։

No comments: