Monday, October 3, 2011

Իրանական կայք. Ադրբեջանցի իշխանամետ պատգամավորները բացահայտ միջամտում են Իրանի ներքին գործերին

Panorama.am. 3-10-2011- «Ադրբեջանի Մեջլիսի իշխանամետ պատգամավորները բացահայտ միջամտում են Իրանի ներքին գործերին: Ադրբեջանցի անկարող պատգամավորները, չկարողանալով, լուծել իրենց երկրում առկա խնդիրները, Ուրմիա լճի չորացման պատրվակով ծանր մեղադրանքներ են հնչեցնում Իրանի հասեցին»:
Այդ մասին նշված է իրանական «ղաֆղազ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան Իրանի իշխանություններին կոչ է արել, որպեսզի դադարեցնեն Ուրմիա լճի չորացման դեմ պայքարող իրենց հայրենակիցների նկատմամբ կիրառվող ճնշումները:
«Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր Սիավոշ Նովրուզովը իրանցի թյուրքախոս ազարիներին հրահրել է, որպեսզի ապստամբեն և ավելի շատ պայքարեն, միևնույն ժամանակ, կոչ է արել, որպեսզի Իրանից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող մեքենաների ճանապարհը փակեն»,-նշված է հոդվածում:
Նկատենք, որ օրերս Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Իրանի կառավարությունը Ուրմիա լճի չորացումը կանխելու համար Արաքս գետից Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու վերաբերյալ ծրագիրն իրագործելու նպատակով 250 միլիարդ ռիալ գումար է հատկացրել, սակայն Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն արձագանքել է Իրանի կառավարության այդ ծրագրին, նշելով, որ Արաքս գետից Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու համար Իրանը պետք է ադրբեջանական կողմի համաձայնությունը ստանա:

No comments: