Monday, October 3, 2011

Լուի Վուդհիլլ. ինչպես սնանկացնել Ռուսաստանին, Իրանին և Վենեսուելային

Armweeklynews.am 01.10.11 - Forbes հանրահայտ ամսագրի կայքում ամերիկացի գործարար Լուի Վուդհիլլը առաջարկում է Ռուսաստանը, Իրանը և Վենեսուելան հասցնել սնանկացման Ռոնալդ Ռեյգանի մեթոդով: Իրանը, ասում է Վուդհիիլը, ուրանի հարստացուցիչ ֆաբրիկաները թաքցնում է գետնի տակ, խուսափելու համար օդային հարվածներից, Ռուսաստանն իրագործում է 635 մլրդ դոլար արժողությամբ ռազմական ուժերի վերազինման ծրագիր, Վենեսուելան փորձում է “Բոլիվարյան հեղափոխության սերմերը ցանել” Լատինական Ամերիկայում: Ինչպես պատասխանել այս մարտահարվերներին, հարցնում է վերլուծաբանը և պատասխանում. անհրաժեշտ է կայունացնել դոլարի փոխարժեքը: Ուժեղ դոլարը համարյա թե միակ զենքն էր, որ միջոցով 80-ական թվականներին Ռեյգանը կործանեց ԽՍՀՄ-ը: Երբ Ռեյգանը գլխավորեց Սպիտակ Տունը, նավթի գինը 84.51 դոլար էր մեկ բարելի դիմաց: Ռեյգանը հավանություն տվեց ինֆլացիայի դեմ պայքարի քաղաքականությանը և 1986թ-ին նավթի գինը կազմեց 22.85 դոլար մեկ բարելի դիմաց: ԽՍՀՄ-ի եկամուտները նավթի վաճառքից կրճատվեցին 73 տոկոսով: Ընդամենը չորս տարի հետո կոմունիստական երկիրը հայտնվեց սնանկացման եզրին և 1991թ-ին փլուզվեց: Այժմ էլ առաջարկվում է գնալ նույն ճանապարհով: Համապատասխան օրենսդրական առաջարկություն արդեն դրվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկմանը, որը հեղինակել է կոնգրեսական Տեդ Պո-ն: Թիվ 1638 օրենքի նախագծով, եթե այն արժանանա Կոնգրեսի հավանությանը, նախատեսված է, որ ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային Բանկը պարտավոր է լինելու օրենքն ուժի մեջ մտնելուց մի քանի ամիս հետո հայտնել այն ժամկետը, որից հետո դոլարը պետք է կայունանա և նավթի գները սկսեն նվազել միջազգային շուկայում: Պլանավորվում է, որ այդ պարագայում նավթի գինը կկազմի 35.5 դալար մեկ բարելի դիմաց, ինչն էլ նշանակում է , որ Ռուսաստանը, Իրանը և Վենեսուելան կկորցնեն իրենց տարեկան եկամուտների 57 տոկոսը: Փորձագետի կարծիքով դա արդեն կբերի այդ երկրների տնտեսության սնանկացմանը:

No comments: