A1+. 6-10-2011- Հոկտեմբերի 6-ին մեկնարկած Ֆրանսիական Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան պետական այցի շրջանակներում ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության ծրագիրը»: Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Ֆրանսիական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Դով Զերան ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Ֆրանսիական զարգացման գործակալության միջեւ:
Ըստ ԱԳՆ մամլո ծառայության՝ ստորագրված փաստաթղթերը հարստացնում են հայ-ֆրանսիական լայն իրավապայմանագրային դաշտը, որը ներառում է 25 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագիր, եւ նոր հնարավորություններ ընձեռում համագործակցության առավել խորացման համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment