Tuesday, October 4, 2011

Պաշտոնական արգելք է դրվել քալիֆորնիացի սենատորի` Ադրբեջան այցելելու իրավունքի վրա

News.am. 3-10-2011- Ադրբեջանի ԱԳՆ-ն անցանկալի անձանց ցանկում է ընդգրկել Քալիֆորնիացի սենատոր Ջոզեֆ Սիմիթյանին: Այդ մասին APA-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաեւը:
Այդկերպ, սենատորին արգելվել է այցելել Ադրբեջանի տարածք: Նման որոշման պատճառ է դարձել սենատորի այցը Լեռնային Ղարաբաղ առանց այդ հարցը համաձայնեցնելու ադրբեջանական կողմի հետ:
Նշենք, որ Ջոզեֆ Սիմիթյանը քալիֆորնիացի սենատորների հետ այցելել էր Ադրբեջան: Նա նաեւ այցելել էր Լեռնային Ղարաբաղ, սակայն առանց սենատորների ուղեկցության:

No comments: