Tert.am. 28-10-2011- «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում ինձ ճանաչում են։ Երջանիկ եմ տիեզերք թռչելու (1989թ.) հնարավորություն ունենալու և տիեզերքում առաջին հայը լինելու համար, բայց վստահ չեմ, որ դրա համար ինձ պետք է պատվի արժանացնեն, քանի որ դա ինձ յուրահատուկ մարդ չի դարձնում....Ինձ պարզապես բախտը ժպտացել է, այնպես որ կարծում եմ, որ դրանում ինչ–որ յուրահատուկ բան չկա»,– Собеседник Армении հրատարակության թղթակցի հետ զրույցում ասել է տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը։
Զրույցում Բաղյանը (ծնվել է 1952 թ., ԱՄՆ-ում՝ Ֆիլադելֆիայում՝ Ֆիլիպ և Ռոզ Բաղյանների ընտանիքում) հայտնել է, որ իր պապերն արմատներով Արևմտյան Հայաստանից են, այլ ոչ Ղարաբաղից, ինչպես շատերն են համարում։ «Իմ պապերն այս երկիր են գաղթել են (1913թ.), մենք այստեղ ենք ծնվել, իսկ հայկական ծագման տոկունությունը շատ դրական ուժ է»,– նշել է Բաղյանը և տեղեկացրել, որ հայրը հայ է, մայրը՝ գերմանացի։ «Հայրս միակն է եղել ընտանիքում, որ ամուսնացել է օտարի հետ (այս բառը Ջեյմսն արտաբերել է հայերեն և ծիծաղել)։
Բաղյան պատմել է, որ պապը շատ պահպանողական է եղել և բոլորին ստիպել է տանը հայերեն խոսել, ինքը սակայն, հայերեն ընդամենը մի քանի բառ գիտի՝ «օտար», «ինչպես ես», «շատ լավ», «բարև»։ «Հորեղբայրներիցս մեկը սովորություն ուներ նստած տեղը բացականչել՝«պաղ ջուր բերեք»,–պատմել է Բաղյանը։
Փոխարենը, Բաղյանը կարողանում է նույինսկ տոլմա, քյուֆթա, յալանչի պատրաստել։ «Երբ փոքր էի, մենք հաճախ էինք հայկական պարահանդեսների այցելում, հայկական խմբակային պարեր պարում։ Նույնիսկ մեր ոչ հայ ընկերները հաճույքով էին գալիս այդ պարային երեկոներին, անկեղծ ասած, այնտեղ գնալու պատճառներից մեկն էլ մատուցվող հայկական համեղ ուտելիքներ էին»,–ասել է Բաղյանը։
Հայաստանում որևէ անգամ չեղած Ջեյմսն ասել է, որ կցանկանար այցելել իր պատմական հայրենիքը։
Ի դեպ, Բաղյանը հերքել է հայկական մամուլում բազմիցս տարածված այն տեղեկությունը, թե 1989թ. թռիչքի ժամանակ Հայաստանի վրայով թռչելու ժամանակ հայերեն բառեր է արտաբերել։ «Նման բան չի եղել։ Ես էլ ինչ–որ տեղ կարդացել եմ այդ մասին, բայց նման բան չի եղել»,–ասել է նա։
Բաղյանը 1963 թ. ավարտել է Ֆիլադելֆիայի կենտրոնական բարձրագույն դպրոցը, այնուհետև Դրեքսելի համալսարանում ինժեներ-մեխանիկի աստիճան է ստացել, իսկ ավելի ուշ ավարտ ել է Թոմաս Ջեֆերսոնի անվան համալսարանը, ստացել բժշկական գիտությունների դոկտորի աստիճան: 1978 թ. Լինդոն Ջեքսոնի անվան տիեզերական կենտրոնում աշխատանքի է անցել՝ որպես վիրաբույժ և բժիշկ-հետազոտող, միաժամանակ սովորել Տիեզերական բժշկության դպրոցում: Երկու տարի անց դարձել է– ԱՄՆ–ի աերոտիեզերական ազգային գործակալության՝ NASA-ի տիեզերագնաց։
1989 թ. մարտի 13-ին 5 տիեզերագնացից բաղկացած անձնակազմում Ջ. Բաղյանն առաջին անգամ հնգօրյա թռիչք է կատարել Discovery տիեզերանավով:

No comments:
Post a Comment