Saturday, October 29, 2011

Զ. Ալիզադե. Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ ընտրվելը ԼՂ հարցի կարգավորման առումով լուրջ ազդեցություն չի ունենա

Panorama.am. 28-10-2011- «Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելը, դժվար թե, ԼՂ հարցով ընթացող բանակցային պրոցեսի վրա լուրջ ազդեցություն չի ունենա, քանի որ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ մշտական անդամ են և մեկ անգամ չէ, որ Հայաստանին աջակցող հայտարարություններ են արել: Նրան մոտեցումը հստակ է: Նրանք հայտարարում են, թե խնդրի ռազմական ուղով կարգավորումն անթույլատրելի է, իսկ այդ հայտարարությունները հիմնականում են Ադրբեջանին են վերաբերվում»,- այս մասին «1նյուզ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
Նրա խոսքերով, համանախագահ երկրները Հայաստանի նկատմամբ ճնշումներ չեն գործադրում, ինչի հետևանքով հարցը, արդեն որերորդ տարին է, մեռյալ կետից չի շարժվում:
Քաղաքագետի համոզմամբ, իրականությունն այն է, որ համանախագահներն Ադրբեջանի նկատմամբ անարդարացի են վարվում, որպեսզի տարածաշրջանը վերահսկողության դաշտում մնա:

No comments: