News.am. 29-10-2011- NEWS.am -ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Foreign Policy Journal»-ում հրապարակված Արամ Ավետիսյանի եւ Հովհաննես Նիկողոսյանի հոդվածը.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (կամ Արցախի, ինչպես դարեր շարունակ անվանել են հայերը) համար 2011թ-ը նշանավորվեց Խորհրդային Միությունից նրա անկախացման 20-ամյակով:
Լեռնային Ղարաբաղը պատմականորեն եւ իրավական առումով եղել է հայկական հնագույն իշխանություններից: 1918–1920թթ. Հարավայի Կովկասի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) կարճատեւ անկախացման շրջանում Ազգերի Լիգան հրաժարվել էր ճանաչել նորաստեղծ Ադրբեջանը պետական փխրունության եւ Վրաստանի եւ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջի պատճառով, հայտարարելով, որ «հարեւան երկրների հետ սահմանային վեճերը հնարավորություն չեն տալիս հստակ որոշել Ադրբեջանի սահմանները»: Այսպիսով, շատ կարեւոր է ընդգծել, որ 1918–1920թթ. միջազգային հանրությունը, մասնավորապես` Ազգերի Լիգան, չի ճանաչել Ադրբեջանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
Տարածաշրջանի խորհրդայնացումից հետո, 1921թ-ին, բոլշեւիկյան կառավարությունը Իոսիֆ Ստալինի ղեկավարությամբ բռնի եւ ապօրինի կերպով հայաբնակ Լեռնային Ղարաբաղը տեղակայեց Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ`ստեղծելով ինքնավար մարզ:
Գորբաչովի կողմից 1985թ. քաղաքական ռեժիմի ազատականացման մասին հայտարարելուց հետո, Ղարաբաղի ժողովուրդը ցանկացավ վերամիավորվել Հայաստանի հետ եւ ուղղել անցյալի սխալը: Ադրբեջանը, սակայն, դրան պատասխանեց 1988–1991թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրում հայկական ջարդերով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակմամբ, ինչը դատապարտվեց միջազգային հանրության կողմից: Նա նաեւ խաղաղ գործընթացը վերածեց կողմերի միջեւ լայնածավալ առճակատման, որը խլեց հազարավոր կյանքեր:
Վերադառնալով խնդրի իրավական եւ քաղաքական ասպեկտներին` կարեւոր է ընդգծել, որ 1991 թ. Ադրբեջանն ընդունեց պետական անկախության մասին հռչակագիր` իրեն համարելով 1918–1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հաջորդը` այդպիսով մերժելով Խորհրդային Ադրբեջանի իրավական եւ քաղաքական ժառանգությունը, այդ թվում` խորհրդային շրջանում իշխանությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նկատմամբ: Իսկ ինչպես վերը նշվեց, Ազգերի Լիգան 1918–1920թթ. չէր ճանաչել Ադրբեջանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
Ղարբաղյան հակամարտությունը երբեք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ չի եղել, ինչպես հաճախ փորձում է ներկայացնել Բաքուն` աղավաղելով ՄԱԿ-ի ԱԽ 1993թ. ընդունված չորս համապատասխան բանաձեւերի տեքստն ու մեկնաբանությունները:
Իրականում առճակատման իրավական էությունը միաջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքների` ժողովուրդների հավասարութան, ազատության եւ ինքնորոշման իրավունքի շրջանակում է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` 1988թ. փետրվարին Հայաստանի հետ վերամիավորվելու մասին դիմումը խորհրդային կառավարությանը եւ 1991 թ. Ղարաբաղի անկախության մասին հռչակագրի ընդունումը, ժողովրդի կողմից փորձ էր օգտվելու ինքնորոշման իր իրավունքից:
Մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների եւ միջազգային ու ներքին իրավական նորմերի համաձայն` ԼՂԻՄ-ը եւ Շահումյանի շրջանի պատգամավորների խորհուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեի միջոցով հաստատեցին իրենց ընտրությունը եւ անկախություն հռչակեցին: Այսպիսով, 1991թ. նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում հռչակվեցին ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Ադրբեջանը պատասխանեց խոշորածավալ ռազմական ագրեսիայով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Ի վերջո, Բաքուն չկարողացավ նվաճել Արցախը եւ ստիպված էր խնդրել հրադադարի մասին, որի վերաբերյալ համաձայնությունը ստորագրվեց 1994թ. մայիսին` Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂՀ-ի կողմից:
Իր պատասխանատվությունը մերժելու եւ միջազգային հանրությանը մոլորեցնելու ջանքերի շրջանակում Ադրբեջանը մշտապես բողոքում է «իր տարածքների օկուպացիայից»` հաճախ վկայակոչելով ՄԱԿ ԱԽ բանաձեւերը: Հարկ է սակայն նկատել, որ այդ բանաձեւերից եւ ոչ մեկով Հայաստանը որպես ագրեսոր չի հիշատակվում, քանի որ հակամարտությունը եղել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ:
Հիշատակված բանաձեւերը կոչ էին անում թե հայկական, թե ադրբեջանական կողմերին «ձեռնպահ մնալ թշնամական ակտերից եւ ցանկացած միջամտությունից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության խորացմանը եւ կվտանգեն տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»: Բաքվի ագրեսիվ կեցվածքը եւ շարունակվող սադրանքը բազմիցս են վկայակոչվել ԵԱՀԿ Մինսկի խմբի այն ժամանակվա համանախագահների կողմից:
Խնդրի էությունն այն է, որ ԼՂՀ-ի անկախությունը ոչ մի ընդհանուր բան չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Նրանց համար, ովքեր հրաժարվում են ընդունել տարածաշրջանային իրողությունները եւ Արցախի ինքնիշխան գոյությունը, միջազգային հանրությունը բազմիցս է հաստատել ղարաբաղյան կարգավորման իր տեսլականը, որը պետք է հիմնվի միջազգային իրավունքի երեք գլխավոր եւ հավասար սկզբունքների վրա` ժողովուրդների ինքնորոշում, պետությունների տարածքային ամբողջականություն եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում:
Միաժամանակ` Արցախը 1991թ. անկախության հռչակումից հետո ամրապնդվում է որպես ժողովրդավարական արդյունավետ կառավարման համակարգ ունեցող պետություն` ակտիվ քաղաքացիական հասարակությամբ եւ շուկայական զարգացող տնտեսությամբ:
Հանրապետության իշխանության համար ժողովրդավարկան արժեքների խորացումը մնում է որպես կարեւոր խնդիր:
Արցախն ու Ադրբեջանն անհամտեղելի են նաեւ իրենց հայացքներով եւ ինքնիշխանության իրացմամբ: Ժամանակակից Ադրբեջանը քվազիմիապետական սուլթանություն է հիշեցնում: Մարդու իրավունքների եւ տնտեսության դիտարկումներով զբաղվող գլոբալ կազմակերպությունները, այդ թվում` «Transparency International»-ը, «Freedom House»-ը եւ «Forbes» ամսագիրը Ադրբեջանն ավանդաբար հիշատակում են աշխարհի առավել կոռումպացված եւ անազատ երկրների շարքում:
Բաքվի արտաքին քաղաքականությունը եւս ավելի լավը չէ: Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ ապակառուցողական: Իր ժողովրդին փոխզիջման եւ խաղաղության պատրաստելու փոխարեն` հանրապետությունում պաշտոնական հաղորդագրությունների մեծ մասը միլիտարիզմն ու հակահայ դիրքորոշումն են զբաղեցնում:
Ի տարբերություն Ադրբեջանի` ԼՂՀ-ն հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Արցախի դիրքորոշումը համընկնում է միջազգային միջնորդների` բանակցային գործընթացին ԼՂՀ լիակատար մասնակցության վերականգման դիրքրոշման հետ: Բանակցությունների պատշաճ ձեւաչափի վերականգնումը եւ հանրապետության միջազգային ճանաչումը խաղաղ բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտություն են դարձել: Ցանկացած դրական կարգավորում պահանջում է ԼՂՀ անմիջական մասնակցություն:
Եվ դա նվազագույնն է, ինչ պետք է անի Ադրբեջանը հանուն Հարավային Կովկասի ապագայի»:

No comments:
Post a Comment