Ըստ Ռիչարդ Կիրակոսյանիՙ ՄԱԿ-ում Ադրբեջանը ԼՂ հարցում ոչինչ չի անի
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 28-10-2011 - Ղարաբաղյան բանակցությունների շրջանակներում հունիսին Կազանում տեղի ունեցած եռակողմ` Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան հանդիպումը վերջին հնարավորություն էր դիտվում, բայց վերջինն էր Մինսկի խմբի համար, քանի որ այլեւս չի աշխատում: «Ավելի շատ ակնկալիք պետք է ունենանք Եվրոմիությունից, Մինսկի խումբը պետք է արդիականացվի, փոփոխության ենթարկվի», պատասխանելով «Ազգի» հարցինՙ երեկ իր մոտեցումն այսպես ներկայացրեց «Հենարան» ակումբի հյուր քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը :
Նրա տրամաբանությամբ, Վլադիմիր Պուտինի վերադարձը ՌԴ նախագահական աթոռին կարող է անբարենպաստ լինել Հայաստանի համար, մինչդեռ Ռւոսաստանը մնում է ղարաբաղյան բանակցությունների գործընթացում ներգրավված երկիր` նախագահի մակարդակով:
Կիրակոսյանը ներկայացրեց, որ Վաշինգտոնում օրերս տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների, նաեւ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ երկխոսության առաջին փորձը: Հավաքի կարեւորության երկու հիմք նշեց. նախ, որպես հայ-ադրբեջանական երկխոսության առաջին փորձ, նաեւ տարբեր` Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ:
Եռօրյա միջոցառմանը մասնակցել են նաեւ Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցիչը, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչներ, իսկ փակ ու բաց քննարկումներն, ըստ Կիրակոսյանի, արդյունավետ էին, քանի որ ոչ փորձել են ԼՂ հարցը լուծել, ոչ էլ պրոպագանդա անել` համաձայնելով չդադարեցնել երկխոսությունը չհամաձայնեցված հարցերի բախվելիս: Եվ այս ամենի հետ ամենահետաքրքրականը, որ Բաքուն համաձայնել է նման հանդիպման, որը, Կիրակոսյանի ներկայացմամբ, հստակ տարանջատումով էր դիտում հայ-ադրբեջանական հարցը հայ-թուրքականից:
Այս շաբաթավերջին էլ մեկ այլ կոնֆերանս, որին Կիրակոսյանը մասնակցելու է, կլինի Ստամբուլում` արդեն հայ-թուրքական թեմայի առնչությամբ փորձելու նոր ազդակներ հաղորդել գործընթացին: Քաղաքագետն, այդուհանդերձ, գտնում է, որ հստակ է բոլոր սպասումների ուղղությունըՙ դեպի Թուրքիա:
Նրա ներկայացմամբ, Թուրքիայի ձախողումների ու մարտահրավերների արտաքին թուլացած քաղաքականության կողքին Հայաստանի արտաքին քաղաքականությունն առավել ուժեղ դիրքերում է, թեեւ նախաձեռնող լինելու անհրաժեշտություն կա, այնպես որ, ասենք, ՄԱԿ-ում Հայաստանի գործունյա դեսպանի կողքին Շվեյցարիայի նման կարեւոր երկրում երգիչը չլինի ներկայացուցիչ: «Հայաստանի դիրքերը ուժեղ են ինչպես ԼՂ հարցում, այնպես էլ հայ-թուրքական` երկու բնագավառում էլ Ռուսաստանի եւ Արեւմուտքի աջակցությունն ունենալու հիմքով», ասաց Կիրակոսյանը:
«Ազգի» հարցին, թե օրերս Ադրբեջան-Թուրքիա ստորագրված գազային համաձայնագրի ֆոնին ինչ կարելի է ակնկալել տարածաշրջանում, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց. «Հայ-թուրքական հարաբերությունների առաջին զոհը թուրք-ադրբեջանական հարաբերություններն էին, ու շատ համաձայնագրերի ստորագրումը դրանք դեռ չի դարձնում առաջվանը»: «Ես ավելի շատ կմտահոգվեի ռուս-ադրբեջանական հարաբերություններից, քան թուրք-ադրբեջանական», շեշտեց քաղաքագետը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ոչ մշտական անդամ դառնալու հանգամանքն էլ, ըստ քաղաքագետի, առավելապես այդ երկրի աշխարհագրական դիրքի շնորհիվ էր, ընդ որում, որեւէ վտանգ Հայաստանի համար այս իրավիճակում Կիրակոսյանը չի տեսնում: «Ադրբեջանի` ոչ մշտական անդամ դառնալը նման է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում ժամանակին Լիբիայի ընդգրկմանը, որով ՄԱԿ-ը փորձում է ազդել այդ եւ նման պետությունների վրա»:
Իսկ ՄԱԿ-ում ղարաբաղյան հարց քննարկելու ադրբեջանական նկրտումների առնչությամբ էլ Կիրակոսյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, որ նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, հստակ հայտնել են, որ դեմ են ՄԱԿ-ում ԼՂ հարցի քննարկմանը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment