Panorama.am . 28-10-2011- «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը խորհրդանշում է այդ ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Ու եթե Ռուսաստանը որոշ ժամանակ դադարեցնի իր ակտիվությունը հիմնախնդրի կարգավորման գործընթացում, չի նշանակում, որ պակասեցրել է իր հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ: Նա կարող է այլ գործիքներ օգտագործել, որ այժմ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինեն դրանք»,- այս մասին ասուլիսում ասաց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:Նա ասաց, որ ողբերգություն չէ, որ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ,այլ ողբերգականն այն է, որ Հայասատանը չունի արտաքին քաղաքական դոկտրին:
Ա. Մելիքյանը նաև նշեց, որ քանի դեռ Ադրբեջանը Ռուսաստանի հետ չի հաստատել ռազմավարական հարաբերություններ, ՌԴ-ն ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության հարցում պահպանելու ստատուս քվոն, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն ավելի շատ հենց նրա դեմ պետք է հանդես գա, իսկ Հայաստանն էլ ռուսներին մի քանի անգամ շնորհակալություն հայտնելու կարիք կունենա:

No comments:
Post a Comment