Monday, October 3, 2011

Թուրքիայում PKK-ի զինյալներին մասին տեղեկություններ հայտնողները դրամական պարգեւ կստանան

News.am. 3-10-2011- Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը քուրդ զինյալների դեմ արդյունավետ պայքարի համար նոր նախագիծ է պատրաստում:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարությունը աշխատում է մի նախագծի վրա, ըստ որի, քուրդ զինյալների ինքնության, նրանց գտնվելու մասին տեղեկություններ հայտնողները կստանան դրամական պարգեւ։
Նշվում է, որ նման նախագիծ մշակվել էր դեռեւս 2006-ին, սակայն այն չի գտնվել, որի համար նորն է կազմվում։ Նախագիծը փոխառնված է ԱՄՆ-ում կիրառվող «Արդարության համար պարգեւ» ծրագրից։ Հայտնի է, որ ԱՄՆ-ը մինչ այժմ այդ նպատակի համար վճարել է 100 մլն դոլար։ Ամենամեծ դրամական պարգեւը եղել է Սադամ Հուսեյնի որդիների տեղը բացահայտողին՝ 30 մլն դոլար։

No comments: