Monday, October 3, 2011

Ասպիրինը վտանգավոր է տեսողության համար. գիտնականներ

Tert.am. 3-10-2011- Սրտի հիվանդությունները կանխելու նպատակով ամեն օր ասպիրին օգտագործող մեծահասակների մոտ տեսողության տարիքային կորստի վտանգը երկու անգամ ավելի մեծ է, քան այն մարդկանց մոտ, որոնք չեն ընդունել այդ դեղամիջոցը։
Ինչպես հաղորդում է ռուսական Rbc.ru կայքը, նման եզրահանգման են եկել Նորվեգիայի առաջատար համալասարանների գիտնականները։ Նրանք ուսումնասիրություն են անցկացրել, որին 65 և ավելի բարձր տարիքի 4700 մարդ է մասնակցել։ Գիտնականներն ուսումնասիրել են այդ մարդկանց կենսակերպն ու առողջական վիճակը։ Ուսումնասիրության արդյունքում գիտնականներն ամեն օր ասպիրին ընդունող 839 անձանցից 36–ի մոտ աչքի «խոնավ» մակուլյար դեգեներացիա հիվանդությունն են հայտնաբերել (ծանր փուլում)։
Հիվանդության պատճառը ցանցաթաղանթի հետևում նոր արյունատար անոթների ձևավորումն է։ Այդ անոթները բնութագրվում են դյուրաբեկությամբ, ինչն արյունազեզման և ի վերջո կենտրոնական տեսողության կորստի է հանգեցնում։
Ինչպես բժիշկներն են նշում, «չոր» մակուլյար դեգեներացիան առավել տարածված է և ոչ այդքան ծանր, չնայած այդ դեպքում էլ հիվանդների մոտ տեսողության վատթարացում է նկատվում։
Գիտնակաները նշում են, որ ասպիրինը սրտի հիվանդության դեմ ամենաէֆեկտիվ, պրոֆիլակտիկ միջոցներից մեկն է, բայց հավանականություն կա, որ այն տարիքային մակուլյար դեգերենացիայի զարգացման կարող է հանգեցնել։ «Այս հարցում որոշակի հակասություն կա, մենք մանրազնին ուսումնասիրություն ենք անցկացրել և այն եզրահանագմանը եկել, որ ասպիրինի օգուտն, ընդհանուր առմամբ, ավելին է, քան վնասը, բայց մեծահասակները պետք է զգույշ լինեն և խելամիտ չափաբաժիններ ընդունեն»,–ասել է գիտնականներից մեկը։
Գիտնականները դեռևս շարունակում են ուսումնասիրությունները։

No comments: