Thursday, November 24, 2011

Թուրքիայում` 1 մլն ական, որից 21 հազարը` Հայաստանի հետ սահմանին

HayNews.am24 – 11 -2011 - Թուրքիայի տարածքում հաշվվում է շուրջ 1 մլն ական, տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը:
Այս թիվը ստացվել է «Ականների արգելքի համաձայնագրի» շրջանակներում անցկացված ուսումնասիրության արդյունքում:
Այսպես, Թուրքիայի ամբողջ տարածքում կան 977 հազար ականներ: 2010 թվականից Թուրքիայում ականներին զոհ է գնացել է 94 մարդ, որից 24-ը` երեխա:
Զեկույցում նաև նշվել է ականների մոտավոր տեղաբաշխումը Թուրքիայի տարածքում:
Հայաստանի հետ սահմանակից գծում դրանց թիվը կազմում է 21 հազար 856: Սիրիայի հետ սահմանին, որը Թուրքիայի ամենաերկար ցամաքային սահմանն է, տեղադրված է 610 հազարից ավելի ական:
Իսկ ամբողջ աշխարհում, ըստ նույն ուսումնասիրության, շուրջ 670 մլն ական է տեղադրված:

No comments: