News.am. 18-11-2011- 12 երկրներ միացել են Իրանի հարցով «Վեցյակի» բանաձեւի նախագծին, որն այսօր` նոյեմբերի 18-ին, նախատեսվում է քննարկել Վիեննայում կայանալիք ԱԷՄԳ-ի (МАГАТЭ) կառավարիչների խորհրդի նիստում:
Բանաձեւի նախագիծը կոչ է անում Իրանին թույլ տալ գործակալության փորձագետներին ստուգումներ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտներում եւ պնդում, որ Իրանը ակտիվացնի համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ` այդ երկրի միջուկային խնդրի կարգավորման հարցում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Բանաձեւի նախագիծը պատրաստվել է միջազգային միջնորդների «Վեցնյակի» կողմից, որում ընդգրկված են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան:
Նախագծին միացել են նաեւ Իտալիան, Ճապոնիան, Ավստրալիան, Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Կանադան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Սինգապուրը, Չեխիան ու Շվեդիան:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ի ղեկավար մարմնի` Կառավարիչների խորհրդի նիստի մասնակիցները, նոյեմբերի 17-18-ին քննարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործակալության գլխավոր տնօրեն Յուկի Ամանոյի զեկույցը:

No comments:
Post a Comment