Saturday, November 19, 2011

Թուրքիան պատրաստ է առերեսվել 1915թ. իրադարձությունների հետ. Ջեմիլ Չիչեք

Tert.am. 18-11-2011- Թուրքիան պատրաստ է առերեսվել սեփական անցյալի և պատմության հետ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը։
«1915թ. իրադարձությունների առնչությամբ մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ։ Մենք բացել ենք մեր արխիվները և պատրաստ ենք քննարկել պատմաբանների աշխատությունները։ Վստահ եմ՝ սխալ տեղեկությունների հիման վրա դատողություններ անելու փոխարեն ավելի ճիշտ կլինի քննարկել մեր գիտնականների կողմից ներկայացվող իրողությունները»,– ասել է Չիչեքը։

No comments: