Saturday, November 26, 2011

Հայաստանի և Արցախի անկախության 20 ամյակին, և Մոնթե Մելքոնյանի 54 ամյակին

«Լրագիր» 25-11-2011- Մեդիա Գրուպ Ֆիդայի նախագիծը Արցախի /Լեռնային Ղարաբաղի հանրապետության/ իշխանություների աջակցությամբ, կազմակերպել է պաստառի բացում նվիրված Հայաստանի և Արցախի ազգային հերոս, լեգենդար հրամանատար, փիլիսոփա ու մարտիկ, հայ ազատագրական շարժման գործիչ Մոնթե Մելքոնյանին:
Պաստառը տեխադրված է Քաշաթաղի վարչական շրջանում, քաղաքի մոտակայքում, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա:
Մեդիա Գրուպ Ֆիդային պաստառի բացումը նվիրում է Հայաստանի և Արցախի անկախության 20 ամյակին, և Մոնթե Մելքոնյանի 54 ամյակին:
Մեդիա Գրուպ Ֆիդայի իր հատուկ երախտագիտությունն է հայտնում ԼՂՀ-ի Իշխանություներին, ԼՂՀ-ի Ազգային ժողովի պատգամավոր Ս. Ղազարյանին:

No comments: